«Սոդոմի փիարը» գիրքն այլևս հասանելի է Երևանի բոլոր գրախանութներում
Նմանատիպ
ՀՀ Ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի «Սոդոմի փիարը» (Пиар Содома) գիրքն այլևս հասանելի է Երևանի բոլոր գրախանութներում։ Անցած տարվա վերջին հրատարակված այս գիրքը շարժել է ընթերցասերների լայն շրջանակի հետաքրքրասիրությունը։ Սոցիալական ցանցերը պարզապես հեղեղվել են գրքի մասին ընթերցողների դրական տպավորություններով ու բովանդակային քննարկումներով։
«Սոդոմի փիարը» հեղինակի՝ մասնագիտական կարողությունների և փորձառության վրա հիմնված հետաքրքրաշարժ վեպ է, որի սյուժեն աչքի է ընկնում առանձնակի գրավչությամբ և հարուստ բովանդակությամբ։ Ինչ֊որ տեղ դետեկտիվ բնույթ կրող այս պատմությունն ընթերցողին տողերի արանքում ծանոթացնում է PR-ի և ընդհանրապես տեղեկատվության հետ աշխատանքի նրբություններին, ստիպում նրան լինել նկարագրվող զարգացումների կիզակետում և վերարժևորել իրականության ընկալման արդեն իսկ ձևավորված մեթդները։ Պատմության հանգուցալուծումը Հայաստանում է՝ Գեղարդի վանքում։
Գրքի վառ կերպարները, հետաքրքրաշարժ սյուժեն և զարգացումների էկզիստենցիալ բնույթը ընթերցողին աննկարագրելի գեղարվեստական հաճույք է պատճառում՝ թողնելով նրան իր և գրքի հերոսների մտորումների ու ապրումների հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում