Ինչու՞ է Ադրբեջանը նոր զորամասեր կառուցում

Ադրբեջանի պետական սահմանային ծառայության պետ գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիևը հայտարարել է, որ Ադրբեջանում պետական սահմանների պահպանության համար կավելացվեն նոր 6 զորամասեր:

Գուլիևը նշել է, որ կօգտագործվեն զենքի նոր տեսակներ և զորամասսերը մոդեռն կլինեն:
Ինչպես տեղեկացնում է «APA»-ն, գեներալ-լեյնտենանտը նշել է, որ այսօր իրենց գլխավոր նպատակը ադրբեջանական սահմանի լիովին վերահսկողություն իրականացնելն է’ խոսելով նաև Արցախի հետ բերման մասին:

Այսինքն’ այս նոր զորամասերի կառուցումը կարող ենք համարել նոր պատերազմի համար տարվող նախապատրաստական աշխատանքերից մեկը: Պատերազմի վերսկսման պատրաստության մասին է խոսում նաև նոր հիվանդանոցների կառուցման հանգամանքը, սպառազինությունների մրցավազք հրահրելը, զինատեսակների արդիականացումը, նոր զինատեսակների գնումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում