«Քսենոֆոբիան արհեստական է հրահրվում»․ Իրակլի Կոբախիձեն դատապարտել է հակառուսական տրամադրությունները
Կարդացեք նաև
Երևանում մեկնարկել է «Արցախի մշակույթի թվային տուն» նախագիծը՝ artsakhian.org թվային արխիվային հարթակը, որի նպատակն է հավաքագրել և համակարգել Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը, այդ թվում՝ բարբառը, բանահյուսությունը, երաժշտությունը, ծեսերը, ավանդական գիտելիքները, լուսանկարներն ու տեսա-ձայնագրությունները։ Հարթակում հնարավոր է ոչ միայն ուսումնասիրել հավաքագրված նյութերը, այլև արցախցիները, հետազոտողներն ու ընտանիքները կարող են նախագծին փոխանցել իրենց անձնական ու ընտանեկան արխիվները։
Նախաձեռնությունն իրականացվել է Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության կողմից՝ Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության աջակցությամբ։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումից հետո ընդհատվել էր համայնքների ներսում մշակութային ավանդույթների բնականոն փոխանցումը, ինչն էլ հիմք է դարձել հարթակի ստեղծման համար։
Զարգացման գործակալության փոխտնօրեն, նախագծի ղեկավար Նարինե Աղաբալյանի խոսքով՝ կարևոր էր, որ Արցախը թվային աշխարհում ներկայացված լինի իր ստեղծած մշակույթով, որտեղ լեզուն, հիշողությունը, մարդիկ ու պատմությունները փոխկապակցված են, և մշակույթը ներկայանում է ոչ թե որպես անցյալի փակ պատմություն, այլ որպես ապրող արժեք։ Հարթակի բովանդակությունը բաժանված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնական ուղղություններով՝ բանավոր ավանդույթներ, կատարողական արվեստ, ծեսեր ու տոներ, բնության մասին ավանդական գիտելիքներ և արհեստներ։
Նախագծի գիտական թիմի անդամ Լերնիկ Հովհաննիսյանը և պատմաբան, մշակութաբան Համլետ Պետրոսյանն ընդգծել են հարթակի նշանակությունը գիտական ճշգրտության և Արցախի ժառանգության սպառնալիքների համատեքստում։ Արցախի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողությունից հետո տարածաշրջանի հայկական պատմամշակութային ժառանգությունը ենթարկվում է ոչնչացման, վանդալիզմի և ծագման կեղծման, ինչի պատճառով «Թվային տունը» նախատեսվում է մշտապես համալրել նոր հավաքածուներով ու վկայություններով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում