Եղանակի տեսություն․ Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ

Եղանակի տեսություն․ Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ

Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 28-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։

Մայրաքաղաք Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +27-ից +29 աստիճանի, իսկ երեկոյան սպասվում է +20-ից +22 աստիճան։

Մարզերում ցերեկային ջերմաստիճանը կտատանվի +15-ից +28-ի սահմաններում։ Շիրակում ցերեկը կգրանցվի +17-ից +22 աստիճան, Գեղարքունիքում՝ +15-ից +20 աստիճան, իսկ Լոռիում՝ +16-ից +20 աստիճան։ Կոտայքի լեռնային շրջաններում ցերեկային ջերմաստիճանը կհասնի +17-ից +21 աստիճանի, իսկ նախալեռներում՝ +24-ից +27 աստիճանի։ Տավուշի նախալեռնային շրջաններում սպասվում է +16-ից +20 աստիճան, հովտային հատվածներում՝ +21-ից +24 աստիճան։ Արագածոտնի լեռնային բնակավայրերում ցերեկը կլինի +17-ից +21 աստիճան, իսկ նախալեռներում՝ +23-ից +28 աստիճան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում