Դոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին՝ էժանացել․ ԿԲ-ն հրապարակել է փոխարժեքները

Դոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին՝ էժանացել․ ԿԲ-ն հրապարակել է փոխարժեքները

Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է հոկտեմբերի 6-ի արտարժույթի պաշտոնական փոխարժեքները, որոնց համաձայն՝ ԱՄՆ դոլարն ու եվրոն դրամի նկատմամբ արժևորվել են, իսկ ռուսական ռուբլին արձանագրել է չնչին անկում։

ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքն աճել է 0,33 դրամով և կազմել 362,14 դրամ։ Եվրոյի պաշտոնական փոխարժեքը նույնպես աճել է՝ բարձրանալով 1,89 դրամով և հասնելով 407,19 դրամի։

Դրամի նկատմամբ թուլացել է ռուսական ռուբլին․ դրա փոխարժեքը նվազել է 0,03 դրամով՝ կազմելով 4,241 դրամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում