Նախարարության պարզաբանումը Արզաքանցյանի նշանակման շուրջ

Նախարարության պարզաբանումը Արզաքանցյանի նշանակման շուրջ

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը պարզաբանել է «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանի հայտարարությունը՝ «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ։ Գերատեսչությունից հայտնել են, որ Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարանում կադրային փոփոխություններ կամ նոր նշանակում չի իրականացվել։

Նախարարության փոխանցմամբ՝ տնօրենի նշանակման մասին տեղեկությունները վերաբերում են Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտին, որի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է Ռուսաստանի պետական գույքի կառավարման գործակալությանը՝ «Ռոսիմուշչեստվո»-ին։

Միաժամանակ շեշտվում է, որ Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս կառավարության, իսկ լիազոր ներկայացուցիչը՝ նախարարությունը։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 26-ին, Տիգրան Արզաքանցյանը հայտնել էր, որ ստանձնել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի՝ Մերգելյան ինստիտուտի տնօրենի պաշտոնը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում