Արտառոց դեպք Երևանի դատարանում. կալանավորված անձը բարձրախոս է նետել դատավորի ուղղությամբ
26/11/2026 15:25
Կարդացեք նաև
Նոյեմբերի 10-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում՝ Նազարբեկյան 40 հասցեում, դատական նիստի ընթացքում արտառոց միջադեպ է գրանցվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կալանավորված անձը դատական նիստի ժամանակ իր դիմաց դրված բարձրախոսը նետել է նիստը նախագահող դատավոր Ռուբեն Սմբատյանի ուղղությամբ, ապա նրա հասցեին հայհոյանքներ հնչեցրել ու կոպտորեն խախտել հասարակական կարգը և նիստի բնականոն ընթացքը։
Կայքի տեղեկություններով՝ կալանավորված անձը 52-ամյա Ռուբեն Սարգսյանն է, որը դատարան էր բերվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում