AM | RU
USD
EUR
RUB

Նախագահ Սարգսյանը մասնակցել է ՀԲԸՄ 87-րդ ընդհանուր ժողովին նվիրված գալա համերգին

 

Հոկտեմբերի 19-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն մայրաքաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 87-րդ ընդհանուր ժողովին նվիրված գալա համերգին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակից: 

Միջոցառումից առաջ ելույթ է ունեցել և աշխարհի տարբեր երկրներից ընդհանուր ժողովի առիթով Հայաստան ժամանած Միության ավելի քան 300 պատվիրակներին, նվիրատուներին ու հյուրերին ողջունել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարն իր ելույթում անդրադարձել է Հայրենիքում և Սփյուռքում Միության ավելի քան մեկդարյա ազգանպաստ գործունեությանը, հաջողություն, ուժ և եռանդ մաղթել Միության բոլոր անդամներին՝ Հայրենիքի հզորացման պատվաբեր գործում, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող ամենօրյա աշխատանքում:

Նա մասնավորապես ասել է. 

«Վեհափա՛ռ Տեր,

Գերաշնո՛րհ և հոգևո՛ր հայրեր,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայկական բարեգործական ընդհանուր միության հարգարժա՛ն ղեկավարներ, նվիրատուներ, հյուրեր,

Ժամեր անց համայն հայության հոգևոր կենտրոնում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում արձանագրվելու է ևս մեկ պատմական իրողություն' տեղի է ունենալու Հայկական բարեգործական ընդհանուր միության հերթական' 87-րդ Ընդհանուր անդամական ժողովը, որը վստահ եմ սկիզբ է դնելու նոր գաղափարների մշակման ու իրագործման:

Ողջունում եմ բոլորիդ և ջերմորեն շնորհավորում եմ այս առիթով:

Բարձր եմ գնահատում Հայրենիքի հանդեպ կառույցի անդամների նվիրումն ու աջակցությունը, ինչպես նաև Հայրենիքում և Սփյուռքում Միության ջանքերով իրականացվող ազգանպաստ գործունեությունը:

Հայկական բարեգործական ընդհանուր միության հայապահպանությանն ուղղված ավելի քան մեկդարյա գործունեության աշխարհագրության ընդլայնումը' կրթական, մշակութային, սոցիալական, եկեղեցաշինական, մարդասիրական և այլ ոլորտներում, ունի նաև բարոյական նշանակություն' ապագա սերունդների համար հոգևոր ժառանգության պահպանման, հայրենիքի հանդեպ սիրո, նվիրումի և պատասխանատվության զգացում սերմանելու իմաստով:

Համայն հայության գերագույն նպատակը պիտի լինի Հայրենիքի զորացումը: Այս գիտակցությունը պիտի ժառանգենք նաև մեր սերունդներին, ինչպես ժամանակին արել են Պողոս Նուբարը, Ալեքսանդր Մանթաշյանը, Գալուստ Գյուլբենկյանը, Միքայել Արամյանցը, Լազարյան եղբայրները, Ալեք Մանուկյանը, Մելքոնյան եղբայրները և շատ-շատ ուրիշներ: Մեր օրերում, ձեր ակտիվ գործունեությամբ, դուք կերտում եք ՀԲԸՄ նորագույն պատմությունը' դառնալով հայոց պատմության մի արժանի մասը: Կգան ժամանակներ, և ապագա սերունդները կհավերժացնեն նաև այստեղ ներկա շատերի անունները և կոգեշնչվեն ձեր գործերով ու ապրած կյանքով:

Ձեր ամենօրյա բեղուն և քրտնաջան աշխատանքով են կյանքի կոչվում Միության' Մայր Հայրենիքի հզորացմանը, Սփյուռքի ներուժի պահպանմանը, ազգային նպատակների շուրջ սփյուռքահայության համախմբմանը, հայապահպանության խնդիրների լուծմանը միտված ծրագրերը:

Կարևոր է և խիստ արդիական Հայաստանում Միության ուսուցողական կենտրոն ստեղծելու նախաձեռնությունը, որը հավակնում է դառնալ հայ մասնագետների, մտավորականների երիտասարդական հաստատություն: Մեր երկրի ապագան կրթված ու հայրենասեր երիտասարդներին է։ Ժամանակին Ալեքսանդր Մանթաշյանի միջոցներով Ռուսաստանի և Եվրոպայի լավագույն ուսումնական հաստատություններում 200-ից ավելի հայ պատանիներ ու աղջիկներ են սովորել, որոնցից շատերը հետագայում դարձել են գիտության, մշակույթի, արվեստի և գրականության հայտնի գործիչներ:

Մոտ կես դար առաջ «Ալեք Մանուկյան» մշակութային հիմնադրամի շնորհիվ աշխարհի տարբեր երկրներում հիմնվել են մի քանի տասնյակ հայկական դպրոցներ, հայագիտական, մշակութային և երիտասարդական կենտրոններ, եկեղեցիներ, թանգարաններ, որոնք լուրջ առաքելություն են կատարել:

Հայ երիտասարդության կրթության խնդիրը միշտ էլ եղել է հայ բարերարների ուշադրության կենտրոնում: Հզոր, զարգացած և անկախ պետության հիմքում ընկած է գրագետ հասարակության և կրթված սերունդ ունենալու գաղափարը:

Ուրախացնող է, որ այսօր Միության անդամները շարունակում են ազգային բարերարների ժառանգած ավանդույթները: Մրցունակ երիտասարդների առկայությունը մրցունակ Հայաստանի գրավականն է:

Հարգարժա՛ն ներկաներ,

ՀԲԸՄ-ի գործունեության կարևոր առանցքներից է համագործակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ: Բարերարների աջակցությամբ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ջանքերով բազմաթիվ եկեղեցիներ են վերականգնվել, հոգևոր դպրոցներ ստեղծվել և հայորդյաց տներ կազմավորվել:

Կառույցին միշտ էլ բնորոշ է եղել ճշգրտությամբ զգալ ժամանակի շունչն ու զարկերակը, ազգային խնդիրներն ու համազգային առաջնահերթությունները, նպատակների հստակեցումն ու վերաձևակերպումը: Այստեղից են ծնունդ առնում բազում մտահղացումներն ու ճիշտ ժամանակին մեկնարկած ձեռնարկումները: Այսօր էլ ՀԲԸՄ-ն, ոգեշնչվելով և առաջնորդվելով իր հիմնադիրների գաղափարներով, շարունակում է իր ազգանվեր գործունեությունը և նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ արձանագրում:

Բարեգործական ընդհանուր միությունն այնտեղ է, որտեղ կարիքավոր հայ կա, սրա հաստատումն է այսօր սիրիահայ մեր կարիքավոր եղբայրներին և քույրերին սատարելու նպատակով սփյուռքի նախարարության հետ Սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոնի ստեղծումը: ՀԲԸՄ-ն առաջին կառույցներից էր, որն արագ արձագանքեց Սիրիայում ստեղծված ծանր իրավիճակին և ֆինանսական աջակություն ցուցաբերեց մեր հայրենակիցներին:

Կարծում եմ, սա այն տեղն է, որտեղ ես կարող եմ հայտարարել հետևյալը՝ մենք չենք խրախուսում արտագաղթ Սիրիայից: Բայց մենք տերն ենք յուրաքանչյուր հայի, ով կգա Հայաստանի Հանրապետություն: Մենք յուրաքանչյուր հայի մեր ունեցածից մասն կհանենք, և կարծում եմ, որ միակ ելքն է սա: Իսկ եթե Միությունը այդ գործընթացի մաս է կազմում, մենք անպայման կարողանալու ենք հաջողությամբ լուծել այդ խնդիրը:

Անկախացումից ի վեր Միությունը ամուր կանգնեց դարերով երազած մեր երիտասարդ պետության կողքին, երկրաշարժի, պատերազմի, հարյուր հազարավոր փախստականների մարտահրավերին դիմակայող Հայաստանի կողքին կանգնեց:

Հետևաբար բնական է, որ օր օրի ուժ առնող հայկական պետությունն էլ այսօր ձեր կողքին է, մշտապես պատրաստակամ աջակցելու, սատարելու Հայկական բարեգործական ընդհանուր միությանը' իր հայրենանվեր և հայապահպան առաքելության իրականացման ճանապարհին: Հայրենիքն ու Սփյուռքը փոխշաղկապված են ինչպես մի կենդանի օրգանիզմ, և առանց մեկը մյուսին սատարելու չեն կարող առաջընթաց ունենալ, դիմակայել մարտահրավերներին: Ուրիշ ո՞վ կարող է և պետք է հոգ տանի աշխարհասփյուռ հայության մասին, եթե ոչ վերածնված Հայաստանի Հանրապետությունը, և ո՞վ պետք է սատարի հային ու Հայրենիքին, եթե ոչ կազմակերպված, համախմբված հայկական Սփյուռքը: Հայրենիքի և՛ հաջողությունները, և՛ բացթողումները, և՛ պարտությունները, և՛ հաղթանակները բոլորինս են: Մենք հպարտ ենք միմյանցով, ուժեղ ենք միասին և միասին էլ կառուցելու ենք համայն հայության երազած Հայրենիքը:

Վստահ եմ, որ բարեգործականներդ կշարունակեք ձեր գործունեությունը նույն ոգով, ինչ տեսել ենք մինչև այժմ և միասին նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ կարձանագրեք։ ՀԲԸՄ-ն կշարունակի ներգրավել և ձևավորել նոր վառ անհատականություններ, որոնց շնորհիվ շատ ու շատ երկրներում կդառնա հայ ժողովրդի կարիքավոր զավակների բարերարն ու սրտակիցը, օգնականն ու խորհրդատուն:

Ուժ ու եռանդ եմ մաղթում Ձեզ, որ նույն կորովով շարունակեք Ձեր նպաստը բերել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը, Հայրենիքի հզորացման պատվաբեր գործին:

Ուժեղ և միասնական է Սփյուռքը, ուրեմն առավել հզոր և ամուր է Հայրենիքը: Կայացած ու զարգացած է Հայրենիքը՝ հարատև է Սփյուռքը: Հայկական Սփյուռքն ունի Հայրենիքի հոգածության ու խնամքի կարիքը, և իհարկե, Հայրենիքը' Սփյուռքի կարիքը:

Մաղթում եմ ձեզ հաջող և արդյունավետ աշխատանք:

Շնորհակալություն»:

Լրահոս
Ադրբեջանի ԱԳՆ-ն բացատրություն տալու է կանչել Բաքվում Վրաստանի դեսպանին Աշխատանքից ազատվել է անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության պետը Ազատություն հանուն ինչի՞ Ռուսաստանը շարունակում է Թուրքիային մատակարարել S-400-ների մասերը Վենետիկի հանձնաժողովը վերջակետ դրեց իրավական պոպուլիզմին Հայաստանում. Արթուր Ղազինյան ԱԻՆ. Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Սևան-Երևան ճանապարհը բաց է Լուկաշենկոն Զելենսկու հրավերով կժամանի Ուկրաինա Երևանից դեպի Ռուսաստան և Վրաստան ավիաչվերթների հաճախականությունը հուլիսի 8-ից զգալի ավելացել է «Ես չեմ կարող մնալ իր ղեկավարած կառույցում». Դավիթ Սահակյանց Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը` վեթինգի և Վահե Գրիգորյանի իրավաքաղաքական հայտարարության մասին Գեղարքունիքում կովերի անկման միակ պատճառը եղել է փքվածությունը Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում Ծիծեռնակաբերդում բռնկված հրդեհը մեկուսացվել է ԱՄՆ-ը մուտքի արտոնագիր է տվել Իրանի արտգործնախարարին Հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 14 Սամվել Բաբայանի 50 երանգները Մեյը խոստովանել է, որ չի կարոտի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-14-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով Վերին Լարսի անցակետում Հայաստան եկող ավտոբուսի վարորդների անձնագրերը վերադարձվել են Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 800 կրակոց. ՊԲ Գոշավանքը պահպանության խնդիր ունի Լարված իրավիճակ Ամուլսարում «SOS Սևան»-ը լիճը փրկելու բաց նամակ է ուղղել վարչապետին Թուրքիայում վայրէջք է կատարել C-400 համակարգերի մասեր բերող ռուսական չորրորդ ինքնաթիռը Նռնականետով կրակել են ուկրաինական հեռուստաալիքի շենքի վրա 10 օրում կտրվի ՀՀ էներգետիկ համակարգի խափանման պատճառների վերաբերյալ նախնական եզրակացություն Խոշոր հրդեհ՝ Երևանում. դեպքի վայր է մեկնել 7 մարտական հաշվարկ «Ժամանակ». ՊԵԿ-ում շունը տիրոջը չի ճանաչում «168 ժամ». Տուսկը չայցելեց Ծիծեռնակաբերդ «Փաստ». Վեթինգի կամ անցումային արդարադատության մասին փաստաթուղթը չի էլ լինելու «Ժամանակ». Հայկական օրակարգի միջոցով ԱՄՆ-ի ազդակը՝ Թեհրանին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 13 Սասուն Միքայելյանն ոտքի չի կանգնում և չի ողջունում Փաշինյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Պահը հասունացել է... Թուրքիայում դատի են տվել «Հայոց ցեղասպանությունը և իսլամը» գրքի հեղինակին ՆԱՏՕ-ն անհանգստացած է Թուրքիային S-400-ների մասերի մատակարարմամբ ԵՄ ԱԳՆ ղեկավարները կքննարկեն Իրանի շուրջը ռազմական էսկալացիայի ռիսկի նվազեցման ուղիները Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել կալանքը վերացնելու վերաբերյալ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan