AM | RU
USD
EUR
RUB

Վարչապեը ողջունել է ՀԲԸՄ 87-րդ ընդհանուր ժողովի մասնակիցներին

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորակառույց Վաչե և Թամար Մանուկյան մատենադարանում տեղի է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության 87-րդ Ընդհանուր Ժողովը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:  Ինչպես տեղեկացնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից՝ վարչապետը ելույթ է ունեցել եւ մասնավորապես նշել է.

«Վեհափառ Տեր, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության 87-րդ Ընդհանուր Ժողովի հարգարժան մասնակիցներ, տիկնայք և պարոնայք, Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ համայն հայության համար շատ կարևոր ու խոշորագույն այս միջոցառմանը: Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Ընդհանուր ժողովի բացումը ևս մեկ առիթ է Մայր Հայրենիքի համար' դրվատանքի և շնորհակալության խոսքեր փոխանցել ձեզ այն անուրանալի և հսկայական աշխատանքի համար, որ արել է մեկ դարից ավել կենսագրություն ունեցող այս կառույցը' ՀԲԸՄ-ն: Ուզում եմ առիթն օգտագործել' հպարտանալու, որ հիմնադրվելով 1906-ին Կահիրեում' Պողոս Նուպար Փաշայի կողմից, այս ազգասեր, ազգակենտրոն կառույցը չդարձավ համայնքային, տեղական մեկ կազմակերպություն, այլ տարածվեց և սփռվեց աշխարհով մեկ' ունենալով կազմակերպչական կառույցներ աշխարհի 26 երկրներում: Աշխարհում շատ քիչ են այսպիսի բարեգործական միություններ, որոնք ունեն այսչափ հարուստ կենսագրություն, ծավալված են երկրագնդի չորս կողմը և միավորում են Հայրենիքի և Հայության հարցերով մտահոգ հազարավոր մարդկանց:

Հայ բարեգործական ընդհանուր միության աշխատանքը տեսանելի և շոշափելի է եւ՛ Հայաստանում, եւ՛ Սփյուռքում: Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադրում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ ծավալվող եկեղեցաշինական գործունեություն, հատկացումներ Մատենադարանին, ՀՀ ԳԱԱ-ին, միշարք բուհերի ֆինանսավորում, մշակութային, կրթական, գիտական, հրատարակչական բազմաթիվ ծրագրերի ու ստեղծագործական խմբերի' սրանք ՀԲԸՄ-ի իրականացրած ծրագրերի միայն մի մասն են ևդրանք դեռ կարելի է թվարկել տասնյակներով:

Մեր ժողովրդի ամենապայծառ զավակներից մեկը' Ալեք Մանուկյանը, խոսելով իր կատարած գործերի մասին, մի առիթով ասել է. «Ինձ համար որևէ անձնական հաջողություն կամ բարօրություն թունավոր մի բան կունենա իր մեջ, երբ ազգը անկե իր բաժինը չստանա»: Այս բարձր գիտակցությամբ է առաջնորդվում Հայ բարեգործական ընդհանուր միությունը, և ամենևին էլ վատ չէր լինի, որպեսզի նման գիտակցումով վարակվեին նաև մնացած կարող մարդիկ, ովքեր, կուտակելով հսկայական ունեցվածք, ունենային նաև սոցիալական պարտավորություններ' անկախ քաղաքական հայացքներից կամ համոզմունքներից: Այն հայը, ով իր գործունեությունը բացի սեփական անձից նվիրում է իր ժողովրդի խնդիրների լուծմանը, մշտապես դառնում է պաշտելի իր հայրենակիցների կողմից: Վկա Ալեք Մանուկյանը' ում աճյունն ամփոփված է այստեղ' Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում' իբրև հայ ժողովրդի արժանի զավակ: Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ, սիրելի ներկաներ և մաղթում տարիների արգասաբեր աշխատանք' ի փառս Հայ ժողովրդի և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության»:

Լրահոս
Արթուր Վանեցյան. «ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում» «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գործն ուղարկվել է դատարան Բողոքի ակցիա. պահանջում են պատժել փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծողներին (տեսանյութ) Էլինար Վարդանյան. Բարի գալուստ պատժիչ Հայաստան 6 մարզերում և մայրաքաղաքում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Թրամփը զրուցել է իր երկրին ահաբեկիչներին աջակցելու մեջ մեղադրող Էրդողանի հետ ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատունը մասնակցեց «Երկրները մեկ հարկի տակ» բիզնես փառատոնին Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է Զարիֆը՝ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակնամն մասին Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Լավրովի և Պոմպեոյի հանդիպման ժամն ու վայրը հայտնի է. Օրակարգի մասին լռում են ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 23 Թուրքիան ուղղակիորեն մասնակցում է Հայաստանի դեմ ագրեսիային Տղե՛րք և ոչ այնքան տղե՛րք, ձերը «քուրմերի» ստրիպտիզն է Երևանի Ռոստովյան փողոցում բախվել է 4 փոխադրամիջոց Արմեն Մինասյան. «Աղբն էլ, աղբը թափողներին էլ մաքրելու ենք» Եղանակը աստիճանաբար կտաքանա Մինչև ԱԽՔ դառնալը Արմեն Գրիգորյանը Ջորջ Սորոսի աշխատակիցն էր ԵՊՀ-ում երկու լուր կա։ Մեկը լավ, մյուսը՝ ոչ այնքան Էր Ռիադը նավթային օբյեկտների վրա գրոհը կհամարի «պատերազմի ակտ», եթե այն եղել է Իրանի տարածքից Արման Սաղաթելյան. «ԱԽ քարտուղարն անվտանգության խնդիրներ է ստեղծում» Ասուպը լուսավորել է Ավստրալիայի գիշերային երկինքը (տեսանյութ) Անցյալը ջնջելով նորը չես կառուցի. Իշխան Սաղաթելյան Լավրովը շնորհավորել է Մնացականյանին Բարեկենդան Վարագա Սուրբ Խաչին՝ վաղը Ադրբեջանական բանակում զոհ կա ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ նշանակված Միհրան Դավթյանը չի հասել աշխատավայր՝ 2 օր անց ազատվելով աշխատանքից Երկուշաբթի օրվա հոսանքազրկումների մասին Վրաստանի արտգործնախարարը հայերենով շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը Պետերբուրգում զանգվածային ծեծկռտուքին մասնակցել են նաև հայեր Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1400 փախստական Վայոց ձորի մարզպետ. Փորձում են որևէ կերպ ինձ ներգրավվել այդ գործի մեջ Հայկական թավիշը չգայթակղեց արտաքին աշխարհը։ Ի՞նչ սպասել Փաշինյանից այս տարի Մենք նպատակ չունենք մարդասպաններին վերադարձնել. Դավիթ Բաբայան Հայաստան է ժամանել Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ Հայաստան, բոլոր մեր մտահոգությունները, երազներն ու ծրագրերը քեզ համար են. Վանեցյան Դիվերսանտներին ռազմագերիներով փոխանակելու հարցում Մնացականյանն ու Տոնոյանը նույն կարծիքն ունեն Թրամփն ու Փաշինյանն այսպես թե այնպես հանդիպելու են. Զոհրաբ Մնացականյան Ուկրաինան հրաժարվել է մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan