AM | RU
USD
EUR
RUB

Սփյուռքի նախարարը ներկայացրել է սիրիահայերի հիմնախնդիրները միջգերատեսչական հանձնաժողովի նիստին

 

Հոկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման աջակցության միջգերատեսչական հանձնաժողովի նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ:

Սփյուռքի նախարարը ևս մեկ անգամ նշեց, որ սիրիահայերի հիմնախնդիրները ՀՀ նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում են, և արդեն կայացվել են ՀՀ կառավարության, ինչպես նաև համապատասխան գերատեսչությունների՝ մեկ տասնյակից ավելի որոշումներ, օրենսդրական մի շարք փոփոխություններ: Որպես համակարգող գերատեսչության ղեկավար՝ ՀՀ սփյուռքի նախարարը հորդորեց այսուհետ ևս առաջնահերթության կարգով ընթացք տալ սիրիահայերի կողմից բարձրացված յուրաքանչյուր հարցի:

Նիստին ներկա գերատեսչությունների ներկայացուցիչները տեղեկություն հաղորդեցին մինչև օրս սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների մասին, ներկայացրեցին այն հարցերը, որոնք դեռևս լուծում չեն ստացել: Ըստ զեկույցների ևս մեկ անգամ նշվեց, որ սիրիահայերը հնարավորություն ունեն անվճար բուժօգնություն ստանալ առաջնային բուժսպասարկման ոլորտում, դյուրացվել է անձնագրերի և երկիր մուտք գործելու արտոնագրերի տրամադրման գործընթացը: Զրոյացված են փաստաթղթերի ժամկետանց լինելու պարագայում սահմանված տույժերը: Չեն գանձվում մեքենաների ժամանակավոր ներմուծման դեպքում սահմանված մաքսային վճարները: Երևանում գործում է սիրիական կրթական ծրագրով դպրոցը, որտեղ սովորում են 270 աշակերտներ, դասավանդում են սիրիահայ ուսուցիչներ:

ՀՀ սփյուռքի նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրեց առանցքային մի քանի հիմնահարցերի վրա, ինչպիսիք են՝ Հայաստան եկող սիրիահայերի աշխատանքի տեղավորման, բնակարանով ապահովման հարցերը: Նախարարը նշեց, որ սիրիահայերի կողմից առաջ բերված բոլոր ընդհանրական խնդիրները ստացել են համապատասխան լուծումներ, մինչդեռ ժամանակի ընթացքում առաջանում են նոր խնդիրներ, որոնք անհապաղ ուշադրություն են պահանջում:

Հանդիպման ավարտին քննարկվեցին առաջիկա անելիքները, սահմանվեցին սիրիահայերի հիմնախնդիրների նոր առաջնահերթություններ ու դրանց հնարավոր արդյունավետ լուծումների ուղիները:

Աշխատանքային ժողովի վերջում ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ սիրիահայերին վերաբերող բոլոր հարցերում առավելագույն ուշադրություն ցուցաբերելու համար:

Հանդիպման արդյունքում ձևակերպվեց առաջ քաշված հիմնախնդիրների ցանկը, որոնք ներկայացվելու են ՀՀ կառավարություն:

Լրահոս
Ադրբեջանի ԱԳՆ-ն բացատրություն տալու է կանչել Բաքվում Վրաստանի դեսպանին Աշխատանքից ազատվել է անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության պետը Ազատություն հանուն ինչի՞ Ռուսաստանը շարունակում է Թուրքիային մատակարարել S-400-ների մասերը Վենետիկի հանձնաժողովը վերջակետ դրեց իրավական պոպուլիզմին Հայաստանում. Արթուր Ղազինյան ԱԻՆ. Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Սևան-Երևան ճանապարհը բաց է Լուկաշենկոն Զելենսկու հրավերով կժամանի Ուկրաինա Երևանից դեպի Ռուսաստան և Վրաստան ավիաչվերթների հաճախականությունը հուլիսի 8-ից զգալի ավելացել է «Ես չեմ կարող մնալ իր ղեկավարած կառույցում». Դավիթ Սահակյանց Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը` վեթինգի և Վահե Գրիգորյանի իրավաքաղաքական հայտարարության մասին Գեղարքունիքում կովերի անկման միակ պատճառը եղել է փքվածությունը Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում Ծիծեռնակաբերդում բռնկված հրդեհը մեկուսացվել է ԱՄՆ-ը մուտքի արտոնագիր է տվել Իրանի արտգործնախարարին Հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 14 Սամվել Բաբայանի 50 երանգները Մեյը խոստովանել է, որ չի կարոտի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-14-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով Վերին Լարսի անցակետում Հայաստան եկող ավտոբուսի վարորդների անձնագրերը վերադարձվել են Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 800 կրակոց. ՊԲ Գոշավանքը պահպանության խնդիր ունի Լարված իրավիճակ Ամուլսարում «SOS Սևան»-ը լիճը փրկելու բաց նամակ է ուղղել վարչապետին Թուրքիայում վայրէջք է կատարել C-400 համակարգերի մասեր բերող ռուսական չորրորդ ինքնաթիռը Նռնականետով կրակել են ուկրաինական հեռուստաալիքի շենքի վրա 10 օրում կտրվի ՀՀ էներգետիկ համակարգի խափանման պատճառների վերաբերյալ նախնական եզրակացություն Խոշոր հրդեհ՝ Երևանում. դեպքի վայր է մեկնել 7 մարտական հաշվարկ «Ժամանակ». ՊԵԿ-ում շունը տիրոջը չի ճանաչում «168 ժամ». Տուսկը չայցելեց Ծիծեռնակաբերդ «Փաստ». Վեթինգի կամ անցումային արդարադատության մասին փաստաթուղթը չի էլ լինելու «Ժամանակ». Հայկական օրակարգի միջոցով ԱՄՆ-ի ազդակը՝ Թեհրանին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 13 Սասուն Միքայելյանն ոտքի չի կանգնում և չի ողջունում Փաշինյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Պահը հասունացել է... Թուրքիայում դատի են տվել «Հայոց ցեղասպանությունը և իսլամը» գրքի հեղինակին ՆԱՏՕ-ն անհանգստացած է Թուրքիային S-400-ների մասերի մատակարարմամբ ԵՄ ԱԳՆ ղեկավարները կքննարկեն Իրանի շուրջը ռազմական էսկալացիայի ռիսկի նվազեցման ուղիները Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել կալանքը վերացնելու վերաբերյալ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan