Մոուրինյու. Հանդերձարանում ես ու Կոստան գրկեցինք իրար ու համբուրվեցինք
25/11/2015 13:10
Նմանատիպ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Մաքաբիի» դեմ խաղի ժամանակ (4:0) իր և թիմի հարձակվող Դիեգո Կոստայի միջև լեզվակռվի միջադեպը։
-Նա դաշտում որոշակի անելիքներ ուներ, որ չէր կատարում։ Ես ուզում էին, որ նա վազքային աշխատանք կատարի, դա ինձ հիասթափեցրեց, ահա և ես արձագանքեցի, իսկ նա պատասխան տվեց։
Բայց մենք ընդմիջման ժամանակ հանդերձարանում գրկեցինք իրար ու համբուրվեցինք։ Որևէ տարաձայնություն չկա,-Մոուրինյուի խոսքն է փոխանցում «ESPN FC»-ն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում