Հայկական ժայռապատկերներն ավերակների հետ, աղբի ու փոշու մեջ են արդեն 20 տարի (լուսանկարներ)

Ադրբեջանական օկուպացիայի տարիներին, խորհրդային ժամանակաշրջանում Քարվաճառում կառուցվել է ադրբեջանական թանգարան: Ենթադրվում է, որ թանգարանը կառուցվել է հայկական ավերված եկեղեցու տեղում` վերջինիս հետքն ընդմիշտ կորցնելու նպատակով: Քարվաճառի ազատագրումից հետո մնացած կառույցների ու շինությունների հետ ավերվեց նաեւ ադրբեջանական թանգարանը:
Թանգարանից դուրս են բերվել հայկական հնագույն ժայռապատկերներ, որոնք ժամանակին թուրքերի կողմից տեղափոխվել են Ծալք լճի շրջակայքից ու պահվել են թանգարանում որպես հնագույն ադրբեջանական գտածոներ:
Ժայռապատկերներն արդեն քսան տարի է` ընկած են ավերակների մեջ, աղբի հետ հավասար: Այս տարածքում մարդիկ կենցաղային ու շինարարական աղբ են թափում, ինչը մեծապես վնասում է ժայռապատկերներին: Որեւէ մասնագիտական գնահատական արվեստի այս հնագույն օրինակներին տրված չէ:
Թամարա Գրիգորյան