Սերգեյ Էրզրումյանը գլխավորել է «Ալաշկերտ-2»-ը
09/03/2016 18:05
Նմանատիպ
Այսօր Արմեն Սանամյանը, ով մարզում էր «Ալաշկերտ-2» թիմը, երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրն ակումբի հետ:
«Ալաշկերտի» մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ նրա փոխարեն «Ալաշկերտ-2» թիմը կգլխավորի Սերգեյ Էրզրումյանը: Դուստր թիմի մարզչական շտաբը համալրեց Արմեն Բաղումյանը, ում հետ Ակումբի ղեկավարությունն այսօր պայմանագիր ստորագրեց: Նա կմարզի դարպասապահներին: Հիշեցնենք, որ Բաղումյանը դեռևս չորս տարի առաջ եղել է նորաստեղծ «Ալաշկերտի» մարզչական շտաբում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում