ԸԵԱ. Հայաստանի հավաքականը երկրորդն է թիմային հաշվարկում
14/03/2016 10:28
Նմանատիպ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում երկրորդ է Եվրոպայի առաջնությունում:
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը հավաքեց 42 միավոր և զբաղեցրեց երկրորդ տեղը: Առաջին տեղում 48 միավորով Ռուսաստանի հավաքականն է, իսկ եռյակը եզրափակում է Ադրբեջանը:
Հիշեցնենք, որ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալակիրներ դարձան Արթուր Ալեքսանյանը, Ռոման Ամոյանը: Եվրոպայի չեմպիոն դարձավ Վարշամ Բորանյանը, իսկ Կարապետ Չալյանը արժանացավ բրոնզե մեդալի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում