Տոտտին կարող է հեռանալ «Ռոմայից»
17/03/2016 13:07
Նմանատիպ
«Ռոմայի» լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտտին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել այլ ակումբ, գրում է «la Gazzetta dello Sport» պարբերականը։
39-ամյա ֆուտբոլիստը չի կարողանում համաձայնության գալ ակումբի ղեկավարության հետ, որը վետերանին առաջարկում է ակումբի ադմինիստրատիվ պաշտոններից մեկը։ Ֆուտբոլիստը մտադիր է շարունակել մարզական կարիերան և հանուն դրա պատրաստ է փոխելու ակումբը։ Իտալացու ծառայություններով հետաքրքրված է «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին։ Ամռանը Տոտտին կդառնա ազատ գործակալ և կկարողանա անվճար տեղափոխվել անգլիական ակումբ։
Ավելի վաղ «Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտան հայտարարել էր, որ Տոտտին կարող է կարիերան շարունակել ԱՄՆ-ում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում