Լայպցիգի օդանավակայանում բռնկել է աշխարհի ամենամեծ ինքնաթիռը
11/11/2016 15:44
Նմանատիպ
Գերմանիայի Լայպցիգ քաղաքի օդանավակայանում բռնկել է Ան-225 «Մրիյա» փոխադրական ինքնաթիռի՝ աշխարհի ամենամեծ օդանավի շարժիչներից մեկը: Ականատեսները պատահածը նկարահանել են տեսախցիկով, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sachsen Fernsehen-ին:
Կրակի մարմանը մասնակցել է ինը հրշեջ հաշվարկ: 15 րոպե անց կրակն արդեն մարված էր: Ներկայում պարզվում է, թե «Մրիյա»-ն երբ կկարողանա շարունակել թռիչքը:
Leipziger Volkszeitungղի տեղեկատվության համաձայն, ինքնաթիռն ուղեւորվում էր Չիլի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում