«Չելսին» ու «Սուոնսին» պատրաստվում են հարձակվողների փոխանակման
08/01/2017 14:28
Նմանատիպ
«Չելսին» աշխատանքներ է կատարում «Սուոնսիի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեի տրանսֆերը գնելու շուրջ:
Բասկ ֆուտբոլիստին լոնդոնցիների կազմում ցանկանում է տեսնել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ով նրա հետ միասին աշխատել է «Յուվենտուսում»: Լյորենտեն պետք է դառնա Դիեգո Կոստայի փոխարինողը:
Այդ տրանսֆերի ձևակերպման պարագայում խաղաժամանակ ստանալու ավելի քիչ հնարավորություն կունենա Միշի Բատշուային, ում «Չելսին» պատրաստվում է վարձավճարով այլ թիմի տալ: Ամենայն հավանականությամբ, այդ թիմը կդառնա «Սուոնսին», որին անհրաժեշտ կլինի փոխարինող գտնել Լյորենտեին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում