Բողոքի ցույց` Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև

Փետրվարի 28-ին Հայ երիտասարդների դաշնությունը, Ամերիկայի Հայ եկեղեցու երիտասարդական կազմակերպությունը եւ բամաթիվ հայ երիտասարդներ, որոնք ներկայացնում էին համայնքի բոլոր թեւերը, բողոքի ցույց անցկացրեցին Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առջեւ՝ նվիրված Սումգայիթի ողբերգության 25-ամյա տարելիցին:

Ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներն դատապարտել են Ադրբեջանի իշխանությունների կողմից Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում եւ այլուր իրականացված ոճրագործությունները, պահանջել արդարադատություն իրականացնել մեղսագործների նկատմամբ:

Իրենց խոսքում ցույցի մասնակիցներն ընդգծել են, որ սեփական պատմության անտեսումն երբեւէ չի հանգեցրել խնդրի լուծմանը: Ադրբեջանը պետք է գիտակցի, որ մարդկության դեմ գործած հանցագործությունների համար վաղեմության ժամկետ չկա. անհրաժեշտ է պատժել Սումգայիթի եւ դրան հաջորդած Բաքվի, Կրովաբադի, Շահումյանի, Մարաղայի եւ այլ հայաբնակ վայրերում
ցեղասպանության կազմակերպված եւ իրագործած անձանց:

Ցույցի մասնակիցները պահանջեցին դադարեցնել վերջին ժամանակաշրջանում մեծ թափ ստացած հակահայ հիստերիան՝ Հայաստանի, Արցախի եւ, ընդհանրապես, ողջ հայության նկատմամբ, հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ եւ անկախ ապրելու իրավունքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում