Ալվես․ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները կարող էին ներկա լինել մրցանակաբաշխությանը
10/01/2017 21:35
Նմանատիպ
«Յուվենտուսի» պաշտպան Դանի Ալվեսը քննադատել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին, ովքեր, պատճառաբանելով Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի՝ «Ատլետիկի» հետ պատասխան հանդիպման նախապատրաստության կարևորությունը, չեն մասնակցել Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը։
-Կարծում եմ՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները պետք է գային մրցանակաբաշխությանը։ Նրանք կարող էին ներկա լինել, ապա շարունակել պատրաստվել «Ատլետիկի» հետ չորեքշաբթի կայանալիք խաղին։ Որոշումը պետք է հարգել, բայց նրանք պետք է այստեղ լինեին։ Ինձ վատ զգացի՝ տեսնելով «Ռեալի» շատ ներկայացուցիչների,- «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերված է «Marca»-ից։
Հիշեցնենք, որ Դանի Ալվեսն ընդգրկվել է տարվա խորհրդանշական հավաքականում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում