«Վրաստանի Հայ Համայնք»-ի ներկայացուցիչները հանդիպել են Վրաստանի Ռեինտեգրացիայի նախարարի հետ

«Վրաստանի Հայ Համայնք»-ի վարչության ներկայացուցիչները մարտի 12-ին հանդիպել են Ռեինտեգրացիայի հարցերով Վրաստանի պետական նախարար Պաատա Զաքարեիշվիլիին:
Ինչպես հաղորդում են «Վրաստանի Հայ Համայնք»-ի լրատվական բաժնից, հանդիպման ընթացքում ներկայացվել են վիրահայությանը հուզող մի շարք հարցեր և խնդիրներ, քննարկվել բարդությունների լուծելու ուղիները, այդ թվում՝ ազգությամբ Հայ Վրաստանի քաղաքացիների ներկայացում տեղական, տարածաշրջանային և կենտրոնական կառավարումներում; տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիայի վավերացման հնարավորությունները; խնդիրները և դժվարությունները կրթական համակարգում (մասնավորապես' դասագրքերի, ուսուցիչների պատրաստում և վերապատրաստում, 2003-2012թթ հայալեզու դպրոցների օպտիմիզացում Թբիլիսիում, անճշտություններ օրենսդրությունում խնդիրներ) և այլն:
«Վրաստանի Հայ Համայնք»-ը ողջունում է Ռեինտեգրացիայի հարցերով Վրաստանի պետական նախարարի մոտեցում և դիրքը, որը նա արտահայտել է վերոնշյալ և այլ հարցերի քննարկման ընթացքում: