«Աէրոֆլոտ Օփեն»․ հայ շախմատիստների արդյունքները վերջին տուրից առաջ
Նմանատիպ
Մոսկվայում ավարտին է մոտենում «Աէրոֆլոտ Օփեն» մրցաշարը․ կայացել են նախավերջին` 8-րդ տուրի պարտիաները:
Նախավերջին տուրում «A» խմբում հանդես եկող Տիգրան Հարությունյանն ու Հայկ Մարտիրոսյանը մրցում էին միմյանց դեմ: Պարտիան ավարտվեց Հարությունյանի հաղթանակով: Մանուէլ Պետրոսյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով, իսկ Սերգեյ Մովսեսյանը` պարտվեց: Վերջին տուրից առաջ «A» խմբի մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Վլադիմիր Ֆեդոսեևը, ով վաստակել է 6.5 միավոր: Նիկիտա Վիտյուգովն ու Եվգենի Նայերը առաջատարից հետ են մնում կեսական միավորով:
Սերգեյ Մովսեսյանը վաստակել է 4 միավոր, Մանուէլ Պետրոսյանը և Տիգրան Հարությունյանն իրենց ակտիվում ունեն 3.5-ական միավոր, իսկ Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 2.5 միավոր:
«B» խմբում աղյուսակը գլխավորում է 6 միավոր վաստակած 5 շախմատիստ, իսկ Արամ Հակոբյանն ու Տիգրան Քոթանջյանը առաջատարներից հետ են մնում կեսական միավորով:
«C» խմբում Արթուր Ղարագյոզյանը 8 հնարավորից վաստակել է 5 միավոր, իսկ մրցաշարային աղյուսակը գլխավորում է Գերման Բազեևը, ով 8 հնարավորից վաստակել է 7 միավոր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում