Արամ Ոսկանյանը հեռանո՞ւմ է «Ալաշկերտից»
24/03/2017 15:53
Նմանատիպ
Հայաստանի առաջնության առաջատար «Ալաշկերտը» մոտ է առանց գլխավոր մարզչի մնալուն:
Երևանյան ակումբի մամուլի քարտուղար Գևորգ Մարիկյանը Sport.Times.am–ի հետ զրույցում ասաց, որ Արամ Ոսկանյանը չի ներկայացել թիմի վերջին մարզմանը: Մարիկյանը նաև նշեց, որ 41-ամյա մասնագետը մտադիր է տեղափոխվել «Բանանց», սակայն ակումբի նախագահ Բագրատ Նավոյանը թույլ չի տալիս:
Սպասվում է, որ առաջիկա օրերին իրավիճակը կպարզվի:
Sport.Тimes.am-ի տեղեկությամբ, Ոսկանյանը դեռ որևէ ակումբի հետ պայմանագիր չի կնքել: