«Լիվերպուլը» ջախջախիչ հաղթանակ տոնեց «Վեսթ Հեմի» նկատմամբ (տեսանյութ)
Նմանատիպ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Վեսթ Հեմին» և վստահ հաղթանակ տոնեց։
Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած խաղում Յուրգեն Կլոպի սաները 4 անպատասխան գնդակ խփեցին․ դուբլի հեղինակ դարձավ Ֆիլիպե Կոուտինյոն, մեկական անգամ աչքի ընկան Դանիել Սթարիջն ու Դիվոկ Օրիգին։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլն» ունի 73 միավոր և վերադարձել է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական․ Կլոպի թիմը չորրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին» գերազանցում է 1 միավորով, իսկ հինգերորդ տեղում գտնվող և Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Արսենալին»՝ 4, սակայն «քաղաքայինները» և «զինագործները» մեկական խաղ պակաս են անցկացրել։
«Վեսթ Հեմը» շարունակում է զբաղեցնել 12-րդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 42 միավոր։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 37-րդ տուր
«Վեսթ Հեմ» – «Լիվերպուլ»՝ 0։4
Գոլերը՝ Սթարիջ 35՛, Կոուտինյո 57՛, 61՛, Օրիգի 76՛