Կարի. Չեմ կարողանում մոռանալ նախորդ եզրափակչում կատարածս փոխանցումը (տեսանյութ)
Նմանատիպ
«Գոլդեն Սթեյթի» խաղարկող Ստեֆեն Կարին խոստովանել է, որ մինչ օրս չի կարողանում մոռանալ NBA-ի նախորդ մրցաշրջանի՝ «Կլիվլենդի» հետ եզրափակչի որոշիչ` 7-րդ խաղում (89:93) իր կատարած սխալ փոխանցումը:
Ամերիկացին վերջին րոպեներին մեջքի հետևով փորձել էր գնդակը հասցեագրել Քլեյ Թոմփսոնին, սակայն վրիպել էր: Այդ կորուստը կարևոր նշանակություն էր ունեցել «Ուորիորզի» պարտության մեջ:
«Գիտեմ, որ դա վատ փոխանցում էր: Մինչև հիմա մտածում եմ այդ կորստի մասին: Ծիծաղելին այն է, որ գիտեմ ճիշտ ու պարզ խաղարկումների հիմնական պահանջները և հասկանում եմ, որ հաղթանակը կարող է նմանատիպ խաղարկումներից կախված լինել: Հետագայում ընկերական հանդիպումների ժամանակ նորից նման փոխանցում կատարեցի, որովհետև գիտեմ, որ կարող եմ դա հստակ անել»,- 29-ամյա բասկետբոլիստի խոսքերն է մեջբերում ESPN.com-ը:
Հիշեցնենք, որ NBA-ի եզրափակչում երրորդ տարին անընդմեջ հանդիպելու են «Գոլդեն Սթեյթն» ու «Կլիվլենդը»:
Այդ փոխանցումը 20-րդ վայրկյանից
Հետևեք մեզ նաև Telegram-ում