Արգենտինան Սինգապուրի հետ կխաղա 2 պաշտպանով ու 5 հարձակվողով
13/06/2017 01:34
Նմանատիպ
Արգենտինայի հավաքականը ծրագրում է Սինգապուրի ընտրանու հետ հունիսի 13-ին կայանալիք ընկերական խաղում հանդես գալ գերհարձակվողական մարտավարությամբ: «Ալբիսելեստեի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին ընտրել է 2-3-5 տակտիկական համակարգը:
Մամուլի ասուլիսի ժամանակ 57-ամյա մասնագետը նշել է, որ փնտրում է խաղային սխեմա, որ կօգտագործվի ԱԱ-2018-ի ընտրական փուլում: Սամպաոլին հայտարարել է, որ անկախ 5 հարձակվող խաղադաշտ դուրս բերելու հանգամանքից, նրա թիմը հարկ եղած դեպքում պաշտպանվելու է ամբողջ կազմով։
Հիշեցնենք, որ Բրազիլիայի դեմ հունիսի 9-ին կայացած ստուգողական մրցավեճում (1:0) «ալբիսելեստեն» գործում էր 3-3-3-1 խաղային համակարգով:
Սինգապուր – Արգենտինա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում