ԵԱ․ Հայտնի են Կարեն Տոնականյանի և Արման Դարչինյանի մրցակիցները
18/06/2017 12:18
Նմանատիպ
Ուկրաինայի Խարկով քաղաքում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը:
Այսօր՝ մրցումային երրորդ օրը ռինգ դուրս կգա և 1/8 եզրափակիչ փուլ դուրս գալու համար կպայքարի Հայաստանի երկու ներկայացուցիչ: Ցերեկային մրցահերթում 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը կմրցի Թուրքիան ներկայացնող Իբրահիմ Գոգչեկի հետ, իսկ երեկոյան մրցահերթում 75 կգ քաշային Արման Դարչինյանի մրցակիցը կլինի Էստոնիան ներկայացնող Արտուր Զարվան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի 8 ներկայացուցիչներից պայքարի մեջ մտած 3 բռնցքամարտիկները հաղթանակ են տոնել: Գերծանր քաշային կարգում հաղթանակ էր տոնել Գուրգեն Հովհաննիսյանը, 69 կգ քաշային կարգում՝ Վլադիմիր Մարգարյանը, 91 կգ քաշային կարգում՝ Նարեկ Մանասյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում