«Բորուսսիան» կամային հաղթանակ տոնեց «Հոֆենհայմի» նկատմամբ (տեսանյութ)
16/12/2017 23:38
Նմանատիպ
Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում «Բորուսսիան» կամային հաղթանակ տոնեց «Հոֆենհայմի» նկատմամբ։
«Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացեց Մարկ Ուտը։ 63-րդ րոպեին Պյեր-Էմերիկ Օբամեյանգը վերականգնեց հավասարությունը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը, իսկ հաղթական գոլը 89-րդ րոպեին խփեց Կրիստիան Պուլիշիչը։
Այժմ «Բորուսսիան» ունի 28 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Հոֆենհայմը» 26 միավորով 7-րդ տեղում է։
Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ
Հետևեք մեզ նաև Telegram-ում