Վարչապետին ներկայացրել են լսողական սարքերի իմպլանտացիայի կենտրոնի գործունեության արդյունքները
Նմանատիպ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է բժշկական գիտությունների դոկտոր Ակիրա Իշիյամային և Armenian International Medical Found-ի ղեկավար Սալբի Ագարակյանին: Վերջիններիս աջակցությամբ 2004 թվականից Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում ստեղծված Կոխլեար իմպլանտացիայի կենտրոնում իրականացվում է լսողական սարքերի իմպլանտացիայի ծրագիրը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից:
Մասնագետները վարչապետին են ներկայացրել ծրագրի արդյունքները և շնորհակալություն հայտնել ծրագրի նկատմամբ հետևողական ուշադրություն ցուցաբերելու համար: Նշվել է, որ այս ընթացքում «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել է Կոխլեար իմպլանտացիայի վեց տասնյակից ավելի վիրահատություն և ոչ մի բացասական արդյունք չի գրանցվել:
Տիգրան Սարգսյանն իր աջակցությունն է հայտնել ծրագրի հետագա ընթացքին և կարևորել նման բարդ վիրահատությունների իրականացման գործում հայ մասնագետների վերապատրաստումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում