«Բարսելոնան» ու «Լիվերպուլը» համաձայնեցրել են Կոուտինյոյի տրանսֆերը
06/01/2018 16:47
Նմանատիպ
«Բարսելոնան» ու «Լիվերպուլը» պայմանավորվել են կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերի շուրջ:
Sport.es-ը հայտնում է, որ մերսիսայդցիներն ընդունել են «բլաուգրանայի» առաջարկը, որը կազմել է 120 միլիոն եվրո: Եվս 40 միլիոն նախատեսված է լինելու որպես հնարավոր պարգևավճար: 25-ամյա ֆուտբոլիստը կատալոնացիների հետ 5,5 տարվա պայմանագիր է կնքելու:
Նշվում է, որ հնարավոր պարգևավճարներից 10 միլիոնն անգլիացիների համար գրեթե ապահոված կլինեն: Մնացած 30 միլիոնը կախված կլինի բրազիլացու անհատական ու «Բարսելոնայի» թիմային հաջողություններից:
Սպասվում է, որ տրանսֆերի մասին կհայտարարվի մոտակա ժամանակահատվածում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում