Մբապե. Կողքից սարսափելի էր թվում, բայց ինձ հետ ամեն ինչ նորմալ է (տեսանյութ)
22/01/2018 19:44
Նմանատիպ
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն «Լիոնի» դեմ երեկ կայացած հանդիպման (1:2) ժամանակ պատգարակի վրա դուրս էր բերվել խաղադաշտից:
Առաջին խաղակեսում ֆրանսիացին գլխի պատռվածք էր ստացել, իսկ քիչ հետո ծանր բախում ունեցել տանտերերի դարպասապահ Անտոնի Լոպեշի հետ: Վերջինս ընկել էր նրա վրա, ինչից հետո Մբապեն հարկադրաբար փոխարինվել է:
«Ցանկանում եմ բոլորին հայտնել, որ ինձ հետ ամեն ինչ նորմալ է: Հասկանում եմ, որ կողքից դա սարսափելի էր թվում: Չեմ մեղադրում Լոպեշին: Բոլորիդ շնորհակալ եմ հաղորդագրությունների համար»,- իր թվիթերյան էջում գրել է 19-ամյա ֆուտբոլիստը:
Հարձակվողի մոտ լուրջ վնասվածք չի հայտնաբերվել, սակայն շուտով նա ևս մեկ բուժզննում է անցնելու:
Հետևեք մեզ նաև Telegram-ում