Հայաստանի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների թիմը կմարզի Անտոնիա Ֆլորեսը
12/02/2019 14:37
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների թիմը նոր գլխավոր մարզիչ ունի արտասահմանից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մենենդեսի որոշմամբ` երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Անտոնիո Ֆլորեսը: Բացի նրանից, ՀՖՖ պայմանագիր է կնքել նաև Ռուբեն Լեսկանոյի հետ, որը մեթոդոլոգիական խմբի ղեկավարն է լինելու և աշխատելու է 17 տարեկանից ցածր տարիքային խմբի հետ»,-ասաց Մելիքբեկյանը:
Բոլոր մարզիչների և մեթոդիստների պայմանագիրը կնքված է 1+1 ձևաչափով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում