Զիդանը «Ռեալում» առաջին մարզումն է անցկացրել
13/03/2019 20:03
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Aysor.am: «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը առաջին մարզումն է անցկացրել ակումբում՝ վերադարձից հետո, հայտնում է արքայական ակումբի Twitter-ի էջը:
46-ամյա ֆրանսիացի մասնագետը փոխարինել է Սանտյագո Սոլարիին և կնքել մինչև 2022 թվականը նախատեսված պայմանագիր:
Լա լիգայի 28-րդ տուրում «Ռեալը» մարտի 16-ին հանդիպում է անցկացնելու «Սելտայի» հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում