Պետրոսյանը Ռեյկյավիկում կիսեց 1-8-րդ տեղերը
17/04/2019 09:51
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը Իսլանդիայի միջազգային մրցաշարում կիսեց 1-8-րդ տեղերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռեյկյավիկ օփեն մրցաշարի վերջին տուրում Տիգրան Պետրոսյանը և Սեգեյ Մովսեսյանը հաղթանակ տոնեցին, Ռոբերտ Հովհաննիսյանը կիսեց միավորը մրցակցի հետ:
Պետրոսյանը 9 հնարավորից հավաքելով 7 միավոր կիսեց 1-8-րդ տեղերը, սակայն լրացուցիչ միավորներով գրավեց միայն 6-րդ տեղը: Ռոբերտ Հովհաննիսյանը 6,5 միավորով 9-րդն է, իսկ Սերգեյ Մովսեսյանը նույն միավորով 10-րդն է: