Սանչեսը բուժզննում է անցել «Ինտերում»
29/08/2019 17:49
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն:
Նախօրեի երեկոյան 30-ամյա չիլիացին բուժզննում է անցել միլանյան ակումբում: Առաջիկայում նա պայմանագիր կստորագրի «Ինտերի» հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սանչեսն «Ինտեր» է տեղափոխվելու վարձակալության հիմունքներով: Պայմանագիրը ստորագրվելու է 15 միլիոն եվրոյով գնման իրավունքով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում