Արոնյանը դուրս մնաց աշխարհի գավաթի խաղարկությունից
25/09/2019 16:55
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս մնաց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռուսական Խանտի-Մանսիսկ քաղաքում ընթացող գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Արոնյանի հակառակորդը Ֆրանսիայից Մաքսիմ Վաշիե-Լագրավն էր: Երկու դասական պարտիաներից հետո շախմատիստներն ուժերն էին չափում արագ և կայծակնային շախմատում: Մեկ պարտիա ավարտվեց ոչ-ոքի, իսկ երկրորդում հայ գրոսմայստերը պարտություն կրեց` դուրս մնալով աշխարհի գավաթի խաղարկությունից:
Արոնյանը աշխարհի դեռևս գործող գավաթակիրն է: