Տիգրան Բարսեղյանը կարող է տեղափոխվել հունական ակումբ
18/11/2019 15:46
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը կարիերան կարող է շարունակել Հունաստանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ղազախական կայքերը: Բարսեղյանի ծառայություններով հետաքրքրված է հունական Սուպերլիգան ներկայացնող ԱԵԿ-ը: Ֆուտբոլիստի և ակումբի միջև վերջնական համաձայնություն դեռ չկա, բայց,ըստ ամենայնի, ֆուտբոլիստը կտեղափոխվի այդ ակումբ:
Տիգրան Բարսեղյանը մինչ այս հանդես էր գալիս ղազախական «Կայսար»-ի կազմում, որի հետ արդեն ավարտված մրցաշրջանում դարձել է երկրի գավաթակիր: