Հայ ծանրորդները մեկնարկում են վարկանիշային մրցաշարում

Հայ ծանրորդները մեկնարկում են վարկանիշային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Քաթար, որտեղ կմասնակցի տարեվերջյան մրցաշարի, գրում է ՀԱՕԿ-ը:

Տղամարդկանց թիմի կազմում մրցավայր են մեկնել Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):
Կանանց Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Իզաբելա Յայլյանը (59 կգ) և Տաթեւ Հակոբյանը (87 կգ):

Մրցաշարը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում