ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը կայցելի Կահիրե

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիլյամ Բըրնսը կայցելի Կահիրե’ Եգիպտոսի նոր ղեկավարության հետ բանակցություններ վարելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով BBC-ն, սա կլինի ԱՄՆ ավագ պաշտոնյայի առաջին այցը Եգիպտոս’ հուլիսի 4-ին Եգիպտոսի բանակի կողմից նախագահ Մուրսիի իշխանության տապալ ումից ի վեր: Վաշինգթոնի հաղորդմամբ’ Բըրնսը կոչ է անելու կողմերին «վերջ տալ բոլոր տեսակի բռնությունններին և անցում կատարել ժողովրդավարական ճանապարհով ընտրված, քաղաքացիական կառավարության»:

Ավելի վաղ, բողոքի ցույցերի ժամանակ բռնություններ հրահրելու համար տարվող հետաքննության նպատակով, Եգիպտոսի գլխավոր դատախազը սառեցրել էր 14 իսլամիստական առաջնորդների, այդ թվում’ «Մուսուլման եղբայրներ» շարժման գերագույն առաջնորդ Մուհամմադ Բադիայի և նրա տեղակալ Խաիրաթ ալ-Շաթերի ակտիվները: Վերջին երկու շաբաթվա ընթացքում տասնյակ մարդիկ էին զոհվել Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների հրահրած խոշոր ցույցերի ժամանակ:
Ակնկալվում է, որ երկու կողմերն էլ կշարունակեն հանրահավաքները’ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի այցին ընդառաջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում