Ջենիֆեր Լոպեսը դատապարտվել է Բաքվում ելույթ ունենալու կապակցությամբ

Ամերիկացի հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը, Թուրքմենիայի նախագահի ծնունդին ելույթ ունենալու կապակցությամբ քննադատվելուց հետո, իրավապաշտպանների կողմից դատապարտվել է նաև Բաքվում համերգ ունենալու կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է UPI գործակալցությունը, ավտորիտար Ադրբեջանում ելույթ ունեալու կապակցությամբ նա ստացել է 2,3 միլիոն դոլար հոնորար:

Մարդու իրավունքների պաշտպանության ֆոնդի տնօրեն Տոր Հալվոլսենը իր հայտարարության մեջ նշել է, որ դիկտատորների առաջ ելույթ ունենալով, Լոպեսը ստվերում է իր հեղինակությունը’ որպես Մեքսիկայում Amnesty International-ի անդամ:

Ֆոնդում նման համերգները անվանում են «բռնապետների և խաբեբաների համար սերենադներ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում