AM | RU
USD
EUR
RUB

Ամերիկյան կոնգրեսը հանգստանում է, իսկ Օբաման՝ սպասում

 

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, հետամուտ լինելով սիրիահայերի ճակատագրի և առհասարակ այդ երկրի բոլոր քաղաքացիների բարեկեցության վերաբերյալ ԱՄՆ հայ համայնքի մտահոգություններին, կոչ է արել Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամներին դեմ քվեարկել Սիրիայի դեմ սահմանափակ հարվածներ հասցնելու բանաձևին:

«Ի նկատի ունենալով, որ մեր ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչներն այս շաբաթ հավաքվելու են' քննարկելու ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները Սիրիայի դեմ, որպես հայկական ծագում ունեցող ամերիկացիներ' մենք ցանկանում ենք մեր ձայնը գումարել մեր այն հայրենակիցներին, ովքեր դեմ են ամերիկյան ռազմական հարվածներին և ցանկացած գործողության, որ կարող է բռնությունների սրման հանգեցնել: Նման սրացումներն, ամենայն հավանականությամբ, նոր մարտահրավերներ կստեղծեն' հավելյալ լուրջ վնասներ հասցնելով քրիստոնյա համայնքներին, այդ թվում' Սիրիայի հայ փոքրամասնությանը», - «Արմենպրես»-ի հարոդմամբ' ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի իրավական հարցերով նախագահ Քեն Խաչիկյանը:

«Արդեն իսկ բավականին շատ արյունահեղություն է եղել, դաժանություն և տառապանք պատճառվել: Ագրեսիայի շիկացումը չի կարող օգնել ոչ մարդկային կյանքեր փրկելուն և ոչ էլ խաղաղության հաստատմանը»,- հավելել է նա:

Կոնգրեսականներին հղած նամակում Հայ դատի հանձնախումբը նշել է, որ հարձակումը Սիրիայի վրա չի կարող նպաստել ոչ ԱՄՆ պետական շահերի զարգացմանն ու դիրքորոշման ամրապնդմանը, ոչ օրենքի գերակայության միջազգային սկզբունքի հաստատմանը և ոչ էլ այդ կարևոր տարածաշրջանում ժողովրդավար և հումանիտար արժեքների, ինչպես նաև կայունության խթանմանը: Կոչ է արվում կառավարությանը հարցը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, վերահաստատել ԱՄՆ-ի դիրքորոշումը դիվանագիտական և քաղաքական լծակներով կանխելու հարձակումները քաղաքացիական հասարակության վրա և ռազմական գործողություններն ընդհանրապես:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, օգոստոսի 31-ին ելույթ ունենալով Սպիտակ տան Վարդագույն պարտեզում, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ռազմական միջամտություն կիրականացնի Սիրիայի նկատմամբ: Առաջիկա օրերին Օբաման կսպասի կոնգրեսականների որոշմանը, քանի որ իր մտադրության իրագործման համար ցանկանում է ստանալ Կոնգրեսի համաձայնությունը: Դեռեւս հայտնի չէ, երբ Կոնգրեսը կհավաքվի հատուկ նիստի, քանի որ այն մինչեւ սեպտեմբերի 9-ն արձակուրդում է: Եթե օրենսդիրները համաձայնություն տան Օբամային ռազմական միջամտություն իրականացնել, գործողությունները կլինեն սահմանափակ մասշտաբով եւ սահմանափակ ժամանակի մեջ: Օբաման մտադրություն չունի ամերիկյան զորքերը մտցնել արաբական պետության տարածք:

Լրահոս
2019-ին Արցախ է այցելել շուրջ 42 հազար օտարերկրյա զբոսաշրջիկ Հայաստանում «օրենքով գողերը» Ատելության կուսակցության պարագլուխներն են Փաշինյան. Սուբվենցիոն ծրագրեր առավել հաջող իրականացնում են խոշորացված համայնքները Հայտնի է զինծառայողի մահվան պատճառը Կառավարության հետ հարցուպատասխան՝ ԱԺ-ում. ուղիղ Հունաստանի նախագահն առաջին անգամ կին է Նորակոչիկները երդվել են անմնացորդ ու անձնվեր ծառայել հայրենիքին Այսօր շուրջ 200 անասնաբույծներ մոտ մեկ ժամ փակել են Վարդենիս-Երևան միջպետական ճանապարհը Ռուստամ Բադասյանի հայցադիմումն ընդդեմ Նարեկ Մալյանի դատարանը վերադարձրել է՝ թերի լինելու պատճառով ԱԺ–ն քննարկում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը․ ՈՒՂԻՂ Քիչ առաջ գերագույն խմբագիրը մտավ լայվ ու հիմարությունների հերթական դոզան տվեց. Արթուր Դանիելյան Մանվել Գրիգորյանի պաշտպանը հնարավոր է դիմի վարչապետին Մեր ժողովուրդն ապրելու է բարեկեցիկ, պատվով ու մեծ երազանքով... Արթուր Վանեցյան ՊԵԿ-ը պարգևատրումների համար ավելի քան 5,5 միլիարդ դրամ է հատկացրել Լիբանանի առաջին հայ կին նախարարը Առողջապահության նախարարության 185 մլն պարգևավճարով կարող էիք գործարկել 5 ծննդատուն. Մարինե Խաչատրյան Մարուքյան. Զարմացած եմ, որ երկրի երկրորդ պաշտոնյան կարող է իր խոսքի նկատմամբ այդքան անլուրջ մոտեցում ունենալ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շտապ ասուլիս է հրավիրել. ՈՒՂԻՂ Յուրի Չայկան ազատվեց ՌԴ Գլխավոր դատախազի պաշտոնից ԱԺ–ն քննարկում է «Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ անելու մասին» հարցը․ նիստը՝ ուղիղ Իշխանությունը պետք է ամեն կերպ ցույց տա, որ «ոստիկանը մերն ա».Արա Վարդանյան Կիևը հրաժարվեց ԵԽԽՎ-ում «ընկերանալ» Մոսկվայի հետ Ասուլիս՝ ԱՆ պարգևավճարների, նախարարության իրականացրած ծրագրերի արդյունավետության մասին․ ուղիղ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրգործ հարուցելու մասին որոշումը վերաքննիչը ոչ իրավաչափ է ճանաչել Խորհրդարանն ընդունեց բանկային գաղտնիքին առնչվող օրենքի նախագիծը Կրակել են դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին Նոր նշանակում Գնա սուրճ խմի. հենց դու գնա խմի. խորհրդարանում կրքերը կրկին թեժ են Մահացել է Վրաստանի առաջին վարչապետը ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթի՝ «օրենքով գողերի» վերաբերյալ նախագիծը Գագիկ Խաչատրյանի որդին չի ձերբակալվել, նրան փողերի լվացման հոդվածով մեղադրանք չի առաջադրվել Իրանը ցանկանում է ֆրանսիական կամ ամերիկյան սարքավորումներով վերծանել սև արկղերի տվյալները ԱԺ նիստը՝ ուղիղ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Փաստ». Սահմանադրական փոփոխությունների իրականացումը պայմանավորված է միայն իշխանությունների շահերով «Իրավունք». ՊՎԾ-ում մսուր-մանկապարտեզային վիճակ է «Ժողովուրդ». Վարչապետի նախկին խոսնակը լրատվական կայք է բացում, թիմ է հավաքում «Հրապարակ». 2020-ն իշխանությունների համար կլինի լրատվամիջոցների դեմ խաչակրաց արշավանքի տարի «Ժողովուրդ»․ Կառավարությունը կողքից է հետևում «Գազպրոմ»-ին․ ինչ սպասել «Հրապարակ». Գյուղերում մորթը կրճատվել է. խանութներում ու շուկաներում խուսափում են առանց սպանդանոցի թղթի միս վերցնելուց
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan