Պուտինն ու Ռոուհանին հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել Է «հրատապ միջազգային հիմնախնդիրները, ներառյալ Սիրիայի իրադրությունը «Ժնև-2» միջազգային խորհրդաժողովի նախապատրաստման համատեքստում և իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը»:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև տարբեր բնագավառներում երկկողմ փոխշահավետ համագործակցության զարգացման հարցերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում