AM | RU
USD
EUR
RUB

Իմ աչքի առաջ մեր ազգը վարի են տալիս

 

Մի շատ վտանգավոր ծրագրի մասին եմ ուզում խոսել, որը կարծես դուրս է մնացել մեր ուշադրությունից, այդ թվում և հատուկ ծառայությունների, չնայած` քանի անգամ առիթ ունեցել եմ այդ մասին պաշտոնյա անձանց հետ խոսելու և այդ հարցը բարձրացնելու․․․ ինչևէ․․․

Սերնդի դաստիարակությունը, թերևս, ամենակարևոր գործերից մեկն է, և եթե մենք չեն զբաղվում մեր սերունդների՝ հավուր պատշաճի դաստիարակության գործով, դրանով բնականաբար կզբաղվեն այլք․․․

Դեռևս Էրզրումում կար հատուկ դպրոց – համակարգ: Ուրեմն չամուսնացած աղջիկները մաս էին կազմում համայնքի չամուսնացած աղջիկների միավորման, որտեղ նրանց պատրաստում էին ամուսնանալու, սովորեցնում էին տարբեր արհեստներ, խոհանոց, գաղափարապես դաստիարակում էին, սովորեցնում էին շատ նրբություններ, կարճ ասած՝ հատուկ դաստիարակում էին՝ որպես վաղվա մայր, վաղվա տան տիկին, վաղվա հարսիկ: Ամուսնանալուց հետո, նրանք անցնում էին ամուսնացած կանանց միություն, որտեղ արդեն փորձառու տան տիկնայք նրանց սովորեցնում էին ամուսնական կյանքի նրբությունները և այլն: Ընդ որում, չամուսնացածների մուտքը արգելվում էր ամուսնացածների մոտ, և հակառակը՝ ամուսնացած ոչ մի կին իրավունք չուներ մտնել չամուսնացածների միություն: Էսպես․․․ կար նաև տղաների համար համանման կառույց և համայնքում, ընտանիքում առկա բոլոր խնդիրները, ցանկացած տեսակի անհարթություններ հարթվում էին այդ կառույցների մակարդակում, որի նպատակն էր ամուր պահել ընտանիքները ու նպաստել դրանց զարգացմանն ու հզորացմանը:

Հայ ընտանիքը եղել է, կա և կլինի հայ ազգի լինելիության գրավականը:

Սա վաղուց հասկացել է նաև մեր թշնամին:

Իսկ հիմա բուն նյութին անդրադառնանք:

Շատերդ նկատած կլինեք Հայաստանում «կամավորական աշխատանքներ» իրականացնող արտասահմանցիների: Առաջին հայացքից միամիտ, բարի թվացող մարդիկ, որոնք նաև շատ պատրաստված սպորտային կազմվածք ունեն ու ավելի շուտ զինվորական են հիշեցնում, քան ուղղակի պարապ մնացած հումանիստներ: Ուրեմն, պարզվում է նրանք ոչ միայն Հայաստանում են շրջում, այլև ամբողջ աշխարհում: Նրանց հիմնական պայմաններն են ապրել ընտանիքում, աշխատել տեղի համայնքի հետ, մասնավորապես երիտասարդների և դեռահասների: Կատարում են տարբեր ծրագրեր, վարձատրվում են իրենց պետության կողմից: Փաստացի անշառ թվացող այդ անձիք ունեն կոնկրետ առաջադրանք, ուղնուծուծով ուսումնասիրել տվյալ ազգին բնորոշ նրբությունները, կենցաղային ամենատարրական օրենքները նիստ ու կացը: Ընտանիքն ընտանիք պահող ավանդույթները: Տվյալ պետության, ազգի, ուժեղ ու թույլ կողմերը, խոցելի հատվածները և տոտալ կառավարմանը խանգարող բնավորության գծերը, որոնք հետագայում մանրակրկիտ անալիզ են արվում համապատասխան կառույցներում և տեղում էլ ռազմավարական տակտիկա է մշակվում:

Ուրեմն էսպես, երկար տարիներ Հայաստանում վխտում են էդ «կամավորները»: Եւ արդեն բավականին ինֆորմացիա ունեն և տիրապետում են խճանկարին: Ցավոք, մեր միամիտ ու բարի ժողովուրդը, հետսովետական բարդույթներով, թե այլ պատճառներով պայմանավորված լայնաբերան ժպտացող ամեն արտասահմանցուն իրեն փրկիչ է համարում, կամ գերզարգացած ու կատարյալ ճիշտ մեկը, որի տված մի ծամոնը կարա լուրջ հարցեր լուծի: Կան և հակառակը, ովքեր որ նրանց թափթփված տեսքին նայում են ու պնդում, որ բավականին հեռու են քաղաքակրթության եզրույթի հետ առնչվելուց: Ինչևէ, ես գիտեմ էդպիսի կամավորների, որոնք լեկցիաներ են կարդում և, մասնավորապես, էսպիսի հարց կարող են շոշափել․ «ես զարմանում եմ հայ կանանց վրա, էդքան խնդիր ունեն տանը ու չեն բաժանվում»: Փաստացի, հերիք չի, որ հայ մարդը իր տանը տեղ է տվել՝ դրանով և հնարավորություն ընձեռնել ծանոթանալու իր կենցաղին ու նաև ներքին ընտանեկան խնդիրներին, ստացվում է, որ նաև օձ է տաքացնում իր տանը: Փառք Աստծո երբեմն էդ քննարկումների ժամանակ լինում են և մարդիկ, ովքեր համարժեք պատասխան են տալիս նրանց այդ «մտքի փայլատակումներին»: Օրինակ, ոչ մի կոնկրետ ազգի պատկանող մի երիտասարդ, ում մայրը օրինակ ֆրանսիացի է, հայրը գերմանացի, տատը իտալացի իսկ պապը իսպանացի, եկել ու քննարկում էր հայ ընտանիքի «սխալ» նիստուկացը ու պնդում, որ սենց չպիտի լինի, այլ էսպես: Առնվազն տարօրինակ է, իրենց ընտանիքներում բազմաթիվ խնդիրներ ունեցող ու ընդհանրապես նորմալ ընտանիքից հեռու մարդիկ, եկել ու էստեղ դարերով ընտանիքի կայացած ինստիտուտ ունեցող ազգին սովորեցնում են, ինչպես պիտի ընտանիք պահել և ինչ բան է ընտանիքը: Բայց խնդիրը սրանով չի ավարտվում:

Ուրեմն բավականին ագրեսիվ տակտիկա են սկսել բանեցնել: Արդեն անցել են դպրոց-Ճամբարների: Աղջիկների լիդերության դպրոց, տղաների լիդերության դպրոց․․․ և այլն:

Հայաստանում օրինակ, կազմակերպվել (և կազմակերպվում) են դեռահաս՝ մինչև 15 տարեկան աղջիկների լիդերության դպրոց, որտեղ նրանց տարբեր թեմաներով դասախոսություններ են կարդացել, և մասնավորապես «սեռական դաստիարակություն» (բազմիցս ասել եմ, որ դա ապուշություն է, նման եզրույթն արդեն սխալ է, և էստեղ առնվազն եզրույթը պետք է լինի «վերարտադրողական առողջության մասին կրթություն», որն ասոցացվում է մանկածնության պրոցեսի հետ, և ոչ թե սեռական դաստիարակություն, որտեղ փաստացի փչացնում են երեխեքին, սովորացնելով, որ տարբեր զուգընկերներ ունենալու դեպքում պետք է օգտվել պահպանակից ՝ դրանով ուղղակիորեն խրախուսելով պռնկությունը՝ տարբեր սեռական զուգընկերներ ունենալը (կամ տարբեր տեսակի սեռական հարաբերություններն ու ձևերը, իբր սեռավարակներից պաշտպանվելու համար հավելյան ինֆորմացիա), փոխարեն խրախուսեն ընտանիքներ կազմելը, (չասեք չկա նման բան, ես ինքս եմ մասնակցել նման ծրագրերի և ինքս եմ կազմել շատ անգամ հարցաշարեր՝ մինչև հասկացել եմ էդ ամենի տակ թաքնված լուրջ վտանգը ու բացահայտ ասում եմ, որ դա աղետ է ու վտանգավոր պատերազմ, դպրոցներում, հարկերում, որտեղ մինչև 6 դասարաններն են դաս անում՝ մինչև 12 տարեկան երեխաներ, պահպանակի պլակատներ են փակցնում, իբր սպիդից պաշտպանվելու գրավական, անձամբ եմ տեսել դա)) անվան տակ լեկցիա է կարդացել մի ամերիկացի տիկին, ով, կներեք, բայց պիտի ուղիղ կոնտեքստով գրեմ, պահպանակը հանել և հագցրել է բանանի վրա, դրանով մինչև 15 տարեկան հայ աղջիկներին փորձելով ցույց տալ, թե ինչպես են դա կիրառում: Սա ինձ անձամբ պատմել է այդ սեմինարին մասնակցած աղջիկ, ով նաև խոստովանել է, որ դա սեռական պրովոկացիա էր և մասնագիտական տերմիններով պիտի ասեմ ուղղակիորեն դրդել է ձեռնաշարժության: Դրանից հետո, իր և իր պնդելով նաև իր ընկերուհիների մոտ սեռական ցանկություն է առաջացել, որը սկսել են բավարարել ձեռնաշարժությամբ, իսկ մինչ այդ, նրանք պնդում են, որ նման խնդիրներ չեն ունեցել և էդ ամենը սկսվել է կոնկրետ էդ լեկցիայից հետո:

Ստիպված եմ էսպիսի մանրամասն ու մասնագիտական տերմիններով բաց խոսում, որովհետև ավելի մեղմ, կարծես թե չեն հասկանում համարժեք կառույցները և ծնողները: Ծնողներն, ըստ էության, իրենց դեռահաս աղջիկ երեխաներին ուղարկում են ինչ-որ ճամբար, որտեղ նրանց սովորեցնում են, իբր թե լիդերություն, մինչդեռ իրականում նրանց ուղղակի փչացման ու շեղման ծրագիր է իրականացվում և էդ ամենը հստակ ֆինանսավորվում է դրսից: Էսօր իմացա, որ առաջիկայում համարժեք ծրագիր է պատրաստվում (հատուկ չեմ նշում ծրագրի կոնկրետ անունն ու կազմակերպչին՝ անուղղակի գովազդ չանելու համար) նաև տղաների համար' 13-17 տարեկան: Ուշադրություն դարձրեք մասնակիցների տարիքներին: Էն տարիքներն են, որտեղ նոր-նոր ձևավորվում է անհատականությունը, ճիշտն ու սխալը, բարին ու չարը և այլն, ու հենց էս տարիքից էլ թաթը դնում են մեր երեխեքի գլխին: Քննարկվող թեմաները, ստանդարտ են՝ մարդու իրավունքներ, առողջ ապրելակերպ, կին-տղամարդ փոխհարաբերություններ, լիդերություն:

Ծրագիրը ֆինանսավորվում է, որքան էլ որ «տարօրինակ է» հենց նույն կամավոր-շպիոններ ուղարկող կառույցի կողմից: Փաստացի, երկար ժամանակ տնտղելով ու ուսումնասիրելով մեր կենցաղն ու նիստուկացը, մարդիկ արդեն ունեն համարժեք անալիզ և մեր ազգը քանդելու ու կառավարելու տակտիկան՝ փչացնել սերունդը, քանդել սերունդի արժեքները և տալ նրանց նոր արժեքներ, որոնք շատ արագ կլանվում են երեխաների կողմից, հատկապես սեռահասունացման տարիքում գտնվող երեխաների, որոնք այդ տարիքի հորմոնալ ֆոնի պատճառով առավել զգայուն են հենց սեռական բնազդի վրա հենված ամեն ինչի վրա: (Տակտիկան նորություն չի, դեռ նախորդ դարի սկզբներին դա հստակ ձևակերպված էր օրինակ Անտոնիո Գրամշիի հեգեմոնիայի տեսության մեջ, դրանից առաջ էլ կան տակտիկայի մասին գրված բառացի վկայություններ՝ ինչպես քանդել ինչ որ եկրիր, կամ ազգ՝ դրա վրա իշխանություն ձեռք բերելու համար:) Ցավալին այն է, որ ծնողների մեծ մասը, բանից անտեղյակ, իրենց երեխաներին ուղարկում են նման ճամբարների: Նման ճամբարներ կազմակերպում են նաև աղանդավորական կազմակերպությունները, մամուլում այդ մասին ևս հրապարակումներ կային: Եւ որքան էլ որ տարօրինակ է՝ կրոնական կազմակերպությունների ֆինանսավորումն էլ դրսից է: Հարցեր են առաջանում, որոնց պատասխանները, թերևս ակնհայտ է, բայց մի հարցի պատասխան է բաց մնում: Ո՞վ է էս ամենի համար պատասխանատու և ինչ մեխանիզմներով պետք է պայքարել սրա դեմ:

Համապատասխան հատուկ ծառայություններ մենք ունե՞նք արդյոք, տեղյա՞կ են նրանք արդյոք էս ամենից, զբաղվու՞մ են նրանք արդյոք էս հարցերով: Ես չեմ ցանկանում տակտիկական նրբություններ բացահայտեն, բայց իմ աչքի առաջ մեր ազգը վարի են տալիս ու շատ ֆունդամենտալ ձևով՝ սերունդը փչացնելով: Ու դա արվում է բացարձակ տոլերանտության պայմաններում, ավելին՝ ծնողների ոգևորությամբ և անգամ որոշ հասարակական կազմակերպությունների և նման այլ կառույցների բացահայտ խրախուսմամբ: Սա լուրջ խնդիր է, ժողովուրդ, ավելի լուրջ, քան շատերիդ թվում է, սա շատ ավելի լուրջ է քան անգամ մարտի 1-ը, քան Արցախյան պատերազմը, կամ Ցեղասպանությունը, քան ցանկացած քաղաքական խաղեր ու տնտեսական կենսաթոշակային և այլևայլ բազառներ․․․ սա բառիս բուն իմաստով մեր լինել չլինելու հարցն է: Էստեղ քանդվում է տեսակի արժեհամակարգը և ձևավորվում է «նոր արժեհամակարգ»՝ որն է արժեհամակարգի բացակայությունը և տոտալ կանտրոլը: Մարդու ամենաուժեղ բնազդը սեռական բնազդն է, պատահական չէ, որ հենց այդ բնազդի վրա էլ կառուցվում է ամենը:

Ես խնդրում եմ, նաև պահանջում եմ, էս հարցը պահել ուշադրության կենտրոնում, իրազեկել ծնողներին, հասարակությանը, որպեսզի լավ հասկանան որտեղ են ուղարկում իրենց երեխաներին, որքան էլ ճոխ նվերներ և «պայծառ ապագա» չխոստանան և տարատեսակ զիբիլ դիպլոմներով չպարգևատրեն ձեր երեխաներին՝ շոյելով նաև ձեր ծնողական նուրբ զգացմունքները՝ իբր ձեր երեխաները ստացել են դիպլոմներ՝ ասենք առողջ սեռական վարքագիծ մրցույթին շահելով առաջին տեղ, մտածեք մի հատ՝ ինչ եք անում, ուր եք ուղղորդում ձեր երեխաներին:

Ես լուրջ պահանջում եմ մեր պետական կառույցներից, զբաղվել էս հարցով, զբաղվել սերունդների դաստիարակությամբ: Ես պատահական չսկսեցի այս նյութս պատմական ակնարկով, և թե ինչ ենք ունեցել մենք: Նժդեհն ասում էր, տվեք ինձ մի սերունդ և ես կտամ ձեզ մեր մեծ Հայաստանը: Հասկացեք վերջապես սերունդի դաստաիրակությունը՝ ոչ միայն կրթությունը՝ այլ հենց դաստիարակությունը, ազգի լինելիության գրավականն է: Մենք մանկավարժներ ենք պատրաստում, տեղյակ ե՞ն նրանք, ազգային նկարագրի, ազգային նիստուկացի նրբություններից, սովորեցնու՞մ ենք նրանց, որ պետք է սովորեցնել երեխաներին հայկական կենցաղ: Մենք դպրոցում երեխաներին առաջին դասարանից տառերն ենք սովորեցնում, իսկ սովորեցնու՞մ ենք նրանց ազգային նկարագրին համարժեք նիստ ու կաց, ազգային վարք ու բարք, ազգային արժեքները․․․ Նույնը մանկապարտեզներում․․․ Պատահական չէ մեծ վարդապետ Կոմիտասը, ով գործով էր խոսում, ասել՝ «Ուսուցիչ պարոններ ու քույրեր, զգուշությամբ եւ երկյուղածությամբ մոտեցեք դաստիարակության գործին. խիստ փափուկ պաշտոն մըն է ձերը։ Դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որ ապագա ազգն է։ Սխալ ուղղությամբ' ազգ մը կը խորտակեք վերջը։»: Սա պետք է բոլոր ուսումնական հաստատությունների ուսուցչանոցների պատին խոշոր տառերով փակցված լինի․․․․ մենք լուրջ բաց ունենք էսօր․․․ սա է մեր պետության գլխավոր խնդիրը, մեր պետության գլխավոր խնդիրը տնտեսական չէ, սոցիալական չէ, քաղաքական չէ, ոչ էլ օլիգարխիկ է․․․ Դրանք բոլորը հետևանքներն են․ հետևանքներն են՝ դաստիարակության բացի, տոտալ համազգային դաստիարակության բացի: Մենք պետք է օր առաջ զբաղվենք էս հարցով, այլապես լավ չի լինի մեր վերջը․․․․ու մեր վերջը, որքան էլ տարօրինակ հնչի՝ իսկապես կգա․․․

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Լրահոս
Մայիսի 24-ին Երևանի և 8 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Այլևս ակնհայտ է, որ Արցախը պարտադրված է պայքարել երկու ճակատով․ Սենոր Հասրաթյան Նիկոլ Փաշինյանը, հանուն սեփական աթոռի պաշտպանության, Հայաստանն ու Արցախը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի. հայտարարություն Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողով Ալիևը Հայաստանի հետ սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով է ստեղծել Մխիթարյանն ու Դիբալան իտալական ակումբի առաջնային տրանսֆերային նպատակներն են․ Gazzetta dello Sport «Արցախն ապրում է» մշակութային փառատոնի շրջանակում Արցախում առաջին անգամ էկրան բարձրացավ «Օլիմպիկոս» ֆիլմը Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է․ Արցախի նախագահի խոսնակ Թալինում հիմնվել է 7,5 հեկտար տարածք զբաղեցնող արևային ֆոտովոլտային էլեկտրակայան Սյունիքում բացահայտվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք․ մեկ կին ձերբակալվել է․ տեսանյութ Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը` հայաստանյան բանկերում ՔՊ-ական պատգամավոր Անուշ Բեղլոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Առավոտյան՝ 08:00-ին բոլորս պետք է լինենք Ֆրանսիայի հրապարակում. միասին կարևոր անելիք ունենք Կախված վիճակում հայտնաբերված 11-ամյա երեխան փորձել է ընդամենը ճոճանակ սարքել Ընդդիմությունն այսօր հանրահավաք ու երթ չի անի. ծրագրով այդպես է նախատեսված Շառլ Միշելի հայտարարությունից պարզ է դառնում, որ Արցախի կարգավիճակը Փաշինյանը պատկերացնում է Ադրբեջանի կազմում Երևանում հաստաբուն բարդին տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա Կարսում ընթանում են թուրք-արդբեջանական զորավարժություններ Շատ քիչ ժամանակ ունենք Արցախի վերջնական հանձնումն ու Հայաստանի մասնատումը կանգնեցնելու համար Ի՞նչ իրավիճակում է Գորիս-Կապանի այլընտանքային ճանապարհը, որով հպարտանում է իշխանությունը․ տեսանյութ Շառլ Միշելի հայտարարությունից երևում է, թե ինչպես է ոմն կապիտուլյանտ, հանձնում քո հայրենիքը Կոտայքի մարզում 18-ամյա աղջիկը տան բակում հայտնաբերել է ծառից կախված 11-ամյա եղբոր դին Արա այ «ոչ մի բաներ», Եռաբլուրը աշխարհագրություն չի է՞, որ մենակ տեղն իմանալով տակից դուրս գաք ՈւՂԻՂ. Անհնազանդության ակցիա՝ մետրոյում Արցախը երբեք չի կարող մաս կազմել Ադրբեջանին. ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբ Գիշերը Ֆրանսիայի հրապարակում սադրանքի փորձ է արել դերասան Գնել Սարգսյանը Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով․ սպասվում է անձրև Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Բրյուսելում եռակողմ հանդիպման արդյունքներով․ մանրամասնել է Շառլ Միշելը ՈւՂԻՂ. Դիմադրության շարժման ավտոերթը Երևանի տարբեր հատվածներում Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ Արայիկ Հարությունյանի ելույթի ժամանակ «Երիտասարդի ձայն»-ի անդամները Արցախի դրոշով բարձրացան բեմ․ տեսանյութ Վաղն առավոտյան 8-ից «Դիմադրություն» շարժումն ավտոերթեր կիրականացնի․ Իշխան Սաղաթելյան․ տեսանյութ Ռուսաստանում «Сармат» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները կանցնեն մարտական հերթապահության․ տեսանյութ Մայիսի 23-ին Երևանի և 6 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի «Մանչեսթեր Սիթի»-ն` Անգլիայի չեմպիոն ՈւՂԻՂ․ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը Բրյուսելում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը Թշնամուն նվիրված հայոց Շուշիում փողոցներից մեկն անվանակոչվել է Քեմալ Աթաթյուրքի անվան Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է. մեծն շանսոնյեն կդառնար 98 տարեկան Այսօր Բրյուսելում տեղի կունենա Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan