AM | RU
USD
EUR
RUB

Ազատագրված, պարոն Ուորլիք, ոչ թե գրաված

 

Մայիսի 7-ին ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Քարնեգիի միջազգային հիմնադրամում ելույթ է ունեցել արցախյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ ու ներկայացրել ամերիկյան կառավարության դիրքորոշումն այս հարցի մասին:

ԱՄՆ կառավարությունը դեսպան Ուորլիքի միջոցով հայտնում է այն պայմանները, որոնց առկայության դեպքում, ըստ իրենց, տարածաշրջանում կհաստատվի տեւական խաղաղություն: Այսպես, ի թիվս մի քանի այլ պայմանների, «Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը»:

Տրամաբանորեն, գրավյալ է այն տարածքը, որը զավթվել է մարդկանց խմբի կողմից եւ որը չի պատկանել տվյալ մարդկանց:

Ես համոզված եմ, որ Ջեյմս Ուորլիքը չի եղել Քարվաճառում, չի քայլել շրջանի գյուղերում ու չի տեսել հոշոտված եկեղեցիներն ու խաչքարների պատառիկները: Համոզված եմ, որ Ուորլիքը չի տեսել Քարվաճառի շրջանի այն հայկական եկեղեցիները, որոնք պահպանվել են միայն այն պատճառով, որ քոչվոր մուսուլմանների կողմից գրավվելուց հետո ծառայել են որպես գոմ:

Արցախյան պատերազմի ընթացքում հայ զինվորն ազատագրել է իր հողը, պարոն Ուորլիք, ազատագրել է իր ավերված եկեղեցիներն ու խաչքարերը. այս երկիրը, որտեղից ես այժմ գրում եմ այս տողերը, գրավված չի, սա ազատագրված հայրենիք է: Գրավված է եղել խորհրդային տարիներին, գրավված է եղել դրանից առաջ, երբ այստեղ հայկական խաչքարով քոչվոր մուսուլմանները շենքեր են կառուցել, երբ հնագույն Դադիվանքը փրկվել է միայն այն բանի շնորհիվ, որ ներկայացվել է որպես ալբանական մշակութային ժառանգություն… Ու ամեն անգամ աստվածային Դադիվանքին նայելով ես անասելի սարսափ եմ ապրում. իսկ եթե այս եկեղեցին էլ ավերվեր պիղծ ձեռքով… Թերեւս այդ սարսափի զգացողությունը դուք չհասկանաք. չգիտեմ' դուք տեսե՞լ եք Դադիվանքը… Այսօր Դադիվանքը մեզ է վերադարձվել, 21 տարի առաջ հայ զինվորն ազատագրել է Դադիվանքը, քանի որ քեզանից հափշտակածն ազատագրում ես, ոչ թե գրավում: 21 տարի առաջ հայրենիքի պաշտպանության ու գոյության պայքարի համար ոտքի կանգնած ազատամարտիկների թափված արյունը մի բան է պահանջում այսօրվա երիտասարդից. ամուր պահել իրենց վստահվածը, էլ ոչ մի պիղծ շան ձեռք չտալ իր սրբագույն Դադիվանքն ու Ծիծեռնավանքը…

Դուք ուսումնասիրե՞լ եք, թե ինչպես սկսվեց արցախյան ազատագրական շարժումը: Դուք տեղյա՞կ եք, թե ինչու եւ ինչպես հայաթափվեցին հայաբնակ գյուղերն Ադրբեջանի տարածքում: Դուք գիտե՞ք, որ Ադրբեջանով շրջապատված Արցախի կյանքի թելը չափազանց կարճ կլինի…

Դուք խոսե՞լ եք խորհրդային տարիներին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքում ապրող հայերի հետ, դուք գիտե՞ք, թե նրանք ինչպես են փախել իրենց տներից, քանի կիլոմետր են ոտքով անցել' ապահով վայր հասնելու համար, քանի մայր է տեսել զավակի մահը… Եւ դուք այդ մարդկանց հետ եք ուղարկում Ադրբեջան ու երաշխիք ե՞ք տալիս. ի՞նչ երաշխիք կարող եք տալ մարդուն, ով իր աչքով է տեսել թշնամու դաժանությունը, թշնամու, ով քսան տարիների մեջ հաստատ չի փոխվել. ապացույցը հոշոտված հայորդիներ Գուրգեն Մարգարյանն ու Մանվել Սարիբեկյանը…

Ես հաճախ եմ զրուցում Ադրբեջանի տարածքից բռնագաղթված հայերի հետ. Քարվաճառը նրանց երկրորդ հայրենիքն է, ազատագրված Քարվաճառը նրանց իրավունքն է, որն ապահով է միայն այն պատճառով, որ սահմանին հայ զինվորն է կանգնած: Մեզ համար հայ զինվորից առավել որեւէ երաշխիք չկա, պարոն Ուորլիք, «անվտանգության միջազգային երաշխիքներ»-ը մեզ համար ուղղակի բառեր են:

Արցախը հայի ազատագրված հայրենիքն է, վերածնունդը, ու ես չեմ զարմանում, որ դուք դա լավ չեք հասկանում: Արյունով ազատածը թղթի կտորով հետ չեն տալիս…

Թամարա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լրահոս
Ուրուգվայի նախկին նախագահները համերաշխություն են հայտնել Հայաստանին Հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում երեսուն զոհված հայ զինծառայողների մարմիններ Սիրիա է ուղարկվել ԼՂ մարտերում սպանված 25 վարձկանի դի. SOHR Շուշիի այսօրվա հրթիռակոծության հետևանքները . ֆոտոշարք ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտված է ձախողման․ ՀՀ ԱԳՆ Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց. պաշտպանական կողմը ձեռնպահ կմնա մեկնաբանություններից Ադրբեջանը թքած ունի իր դիակների վրա․ ՊԲ (տեսանյութ) «Պատասխանատվություն ենք ստանձնում և կօգնենք լուծել ճգնաժամը». Իրանի փոխարտգործնախարար Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա, կան ավերածություններ․ ԱԻՊԾ Ադրբեջանական զինուժը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը. ֆոտոշարք Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը ենթարկվել են հարձակման․ 2 հայ դանակահարվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Թուրքերը Լիոնի փողոցներում սպառնալիքներ են հնչեցրել հայերի հասցեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները․ Արցախի ՊԲ ՊԲ-ն ներկայացրել է նորօրյա հերոսներին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2383 դեպք Իրանի երկինքը բանակի ՀՕՊ ստորաբաժանման կարմիր գիծն է «Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու». Սամվել Կարապետյանը կվերականգնի Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 51 զոհի անուն «Ժողովուրդ». Արցախի միջազգային ճանաչումը ԼՂ խնդրի կարգավորման առաջընթացի միակ ճանապարհն է․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ադրբեջանը հերթական անգամ ի ցույց է դրել իր ուխտադրուժ կեցվածքը. Զոհրաբ Մնացականյան Ստեփանակերտում ադրբեջանական ուժերի կիրառած «Սմերչից» վիրավորվել է 2 քաղաքացի. մանրամասներ ՊԲ-ն թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում «Փաստ». Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է կոշտ միջոցներ ձեռնարկեն Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը սկսել է աշխատել օտարերկրյա գործընկերների հետ «Փաստ». Էրդողանից դժգոհությունները խորանում են նաև իր էրկրի ներսում Իտալիայի Պալերմո քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը Ադրբեջանը կրկին հրթիռակոծել է Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը. ՊԲ «Փաստ». Ի՞նչ սպասել ժնևյան հանդիպումից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 29 ԲՀԿ-ն պատվիրակություն է գործուղում Մոսկվա՝ քննարկելու Արցախում ստեղծված իրավիճակը Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում Լավրովը ֆրանսիացի պաշտոնակցի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները Թուրքական «Բայրաքթար»-ները Հայաստանի սահմանի մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս (տեսանյութ) Հայկական ուժերը դիրքային որոշակի բարելավում են ունեցել․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ) Իտալիայի քաղաքներից մեկը ևս ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը ՀՀ նախագահը ստորագրել է «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին օրենքը Ադրբեջանի ԶՈՒ-երը ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ. ՊԲ ՊԲ-ի համարժեք գործողությունների արդյունքում հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են Արգենտինահայերը բողոքի ցույց են իրականացրել Իսրայելի դեսպանատան մոտ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan