AM | RU
USD
EUR
RUB

Ծմակահողի ֆենոմենը

 

ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում առաջին անգամ եղել եմ այս տարի, հուլիս ամսին, «Արցախ Barcamp» ծրագրի ժամանակ: Այս տարի Արցախ Barcamp-ն անցկացվեց հենց Ծմակահողում' հաշվի առնելով գյուղի մի շարք հատկանիշներ:

Բացի վերը նշված միջուցառումը, ավելի վաղ, 2013 թ. հուլիսի 14-21 Ծմակահողում անց է կացվել «Բարդ ֆիզիկական եւ կենսաբանական համակարգերի մոդելավորման տեխնոլոգիաները» թեմայով ամառային գիտական դպրոց-սեմինարը: Վերջինիս կազմակերպիչներն էին Երեւանի պետական համալսարանը, Արցախի պետական համալսարանը, ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության նախարարությունը, Armsoft ընկերությունը եւ Ծմակահողի համայնքապետարանի աշխատակազմը: Բացի գիտական թեմաների ներկայացումն ու քննարկումը, ծրագրի մասնակիցները նաեւ հնարավորություն են ունեցել այցելել Արցախի մի շարք տեսարժան վայրեր, լինել Շուշիում, Գանձասարում, Կաչաղակաբերդում, Դադիվանքում:

Այս տարի, 2014 թ. հուլիսի 12-22 Ծմակահողում անց է կացվել պատանի բնագետների ամառային դպրոց: Այս դպրոցին մասնակցել են դպրոցականներ նաեւ գյուղի դպրոցից: Հիմնական դասավանդողները եղել են Instigate ընկերության աշխատակիցները, ԵՊՀ եւ ԱրՊՀ դասախոսներ, ինչպես նաեւ' մասնագիտացված դպրոցի աշխատակիցներ: Ծրագրի նպատակներից է եղել գյուղի աշակերտների համար տարատեսակ թրեյնինգների կազմակերպում նրանց հետագա մասնագիտական եւ համալսարանական ուսման մակարդակի բարձացման համար:

Եւ այս տարվա հուլիսի 24-28 Ծմակահողում անցկացվեց «Արցախ Barcamp»-ը: Համաձայնենք, որ մի փոքրիկ գյուղի համար բավականին հագեցած ու բովանդակալից միջոցառումներ են:

Այս միջոցառումները կազմակերպվել են Ծմակահողում' մեծապես հաշվի առնելով այն փաստը, որ գյուղը մեծանուն ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանի ծննդավայրն է: Սակայն միայն այս փաստով, առանց տեղում անհրաժեշտ պայմանների նման լայնամասշտաբ միջոցառումներ կազմակերպելը չէր հաջողվի:

Կարծում եմ' գաղտնիքն այն է, որ այս գյուղում պատրաստ են հյուրեր ընդունել. դպրոցի բակը հարմար է քեմփինգի համար, դպրոցի բակում կառուցված է սանհանգույց, որն օգտագործվում է տարբեր ծրագրերի մասնակիցների կողմից:

Երբ գյուղում հյուրեր են լինում ու մնում են դպրոցում, մի քանի գյուղացիներ աշխատանք են ունենում' ապահովելով նրանց սնունդը: Բնականաբար, հյուրերը նաեւ օգտվում են տեղի խանութներից' այդկերպ եւս օգտակար լինելով գյուղին: Բացի տնտեսական օգուտը, տարբեր վայրերից եկած հյուրերն իրենց հետ բերում են շփումներ, գիտելիք, փորձի փոխանակում:

Ծմակահողի համայնքապետը երիտասարդ է, ակտիվ ու պատրաստակամ. հյուրերին հաճույքով է պատմում իր գյուղի մասին, ամեն հարցի համար սրտացավ է, ամեն խնդրից տեղյակ է, սիրով է ցույց տալիս իր գյուղն ու հավատով կիսվում է իր ապագա ծրագրերից: Իսկ ապագա ծրագրերը գյուղի զարգացմանն են ուղղված:

Այս գյուղում էլ շատ խնդիրներ կան, բայց նաեւ այդ խնդիրները լուծելու ծրագրեր կան ու աշխատանք է տարվում: Համայնքապետը գործուն մասնակցություն ունի Ծմակահողում միջոցառումների կազմակերպմանը, ավելին, առանց նրա ջանքերի թերեւս հնարավոր էլ չլիներ նման միջոցառումներ իրականացնել:

Ծմակահողցիները բարեհամբույր են, ու գյուղի հյուրը կարող է իրեն կատարելապես հանգիստ ու ապահով զգալ այստեղ:

Ծմակահողում զբոսնելիս մի դպրոցական աղջկա հանդիպեցինք, Նանեին: Երբ գյուղի եկեղեցու տեղը հարցրինք, առաջարկեց ուղեկցել, քանի որ, իր ասելով, շփոթվելը շատ հեշտ էր: Ու ճիշտ էր. առանց իրեն թերեւս կորցնեինք մեր ճանապարհը: Մեզ ուղեկցեց մինչեւ եկեղեցի, հետո էլ' նորից դեպի գյուղ: Խելացի ու բանիմաց աղջիկը պատմում էր գյուղից, եկեղեցուց, դպրոցից, իր ապագա պլաններից, ընտրած մասնագիտությունից ու հեռանկարներից էր խոսում: Վերջում, երբ շնորհակալություն հայտնեցի ուղեկցելու համար, ասաց. «Ինձ համար պատիվ է, որ մեր գյուղ հյուրեր են գալիս ու ցանկանում են մեր եկեղեցին այցելել»: Նանեի միջոցով ակամայից կարծիք կազմեցի դպրոցի աշակերտների մասին ու ինքս էլ հպարտություն ապրեցի, որ փոքրիկ Ծմակահող գյուղում այդպիսի բարձր գիտակցությամբ օժտված երեխա է մեծանում:

Նանեն մեծապես օգնեց, որ Ծմակահողն էլ ավելի շատ սիրեմ ու իսկապես ցանկանամ մի օր էլ վերադառնալ այնտեղ' հենց թեկուզ տեսնելու, թե այդ խելացի աղջնակը որքանով է իրականացրել իր ծրագրերը:

Ծմակահողը զբոսաշրջությունը զարգացնելու ու Արցախը սիրելու մի լոկալ օրինակ է, իմ կարծիքով' հաջողված օրինակ: Թերեւս ժամանակի ընթացքում այն կդառնա ամառային գիտական դպրոցներ անցկացնելու կայուն վայր, ու այդ դպրոցներն էլ միանշանակ իրենց ներդրումը կունենան համայնքի զարգացման համար: Եթե Արցախի յուրաքանչյուր համայնք իր հնարավորություններն ու առանձնահատկությունները հաշվի առնելով կարողանա հյուրերի համար գրավիչ ու հետաքրքիր կենտրոն դառնալ, արդյունքում ամբողջ Արցախը կզարգանա:

Ծմակահողի ֆենոմենն արժե հաշվի առնել:

Ծմակահող գյուղը գտնվում է Գանձասարից արեւելք' հինավուրց Վաճառական բնակավայրի ավերակների մոտ' Վաճառ գետի գեղատեսիլ կիրճի մուտքի մոտ' Խաչեն գետի ձախափնյա հովտում: Ծմակահող գյուղի շրջակայքը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով, որոնց թվում են Մամական, Սուրբ Ստեփանոս (13-րդ դար) եկեղեցիները եւ Կաչաղակաբերդ ամրոցը:

Թամարա Գրիգորյան

Լրահոս
Կարծում եմ՝ էլի կգան ժամանակներ ու նույն կերպ կտոնենք. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Քաղաքացիները պահանջում են Արցախը կապիտուլյացիայի ենթարկած իշխանության հրաժարականը. ՈՒՂԻՂ Մենք ասում ենք՝ Նիկոլը դավաճան է, պետք է հեռանա, նա իր «ուսապարկերին» է ուզում հեռացնել, որ մնա իր պաշտոնին «Պուտինն անհապաղ կստորագրի ՌՀՍ պայմանագրի երկարաձգման մասին համաձայնագրի վավերացման օրենքը». Պեսկով ԵԽԽՎ-ն հաստատել է ռուսական պատվիրակության լիազորությունները Փաշինյանն ԱԺ–ն է տանում լուծարման, որ այդ կերպ վերարտադրվի․ Ի․ Սաղաթելյան Բոլորիս ջանքերով մեր բանակը նորից վեր է հառնելու և ցույց տալու աշխարհին իր ուժը․ Վազգեն Մանուկյան Հաղորդում հանցագործության մասին` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Հադրութում ԱԱԾ-ն իմ մարտական ստորաբաժանումը զինաթափեց պատերազմի ամենաթեժ պահին, և ինձ տեղափոխեցին Երևան. Արթուր Այվազյան (տեսանյութ) ԵՊՀ գրադարանի ընթերցասրահն անվանակոչվել է Շուշիի մարտերում զոհված Գևորգ Արշակյանի պատվին. ՈՒՂԻՂ Նիկոլին հարցրեք. Յուրի Խաչատուրովը՝ պատերազմում պարտվելու պատճառների մասին հարցին ի պատասխան (տեսանյութ) Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 242 դեպք Արցախի Մարտունու և Ջրականի հատվածներից հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն Արթուր Վանեցյան. Շրջադարձային հունվարի 28 Սերժ Սարգսյան. Հայո՛ց բանակ, դու նույն ուժեղն ես, և թող ոչ ոք չհոխորտա, թե քեզ հաղթել է Ես հավատում եմ Հայի հավիտենականությանը, որ Հայն է Հայքի տերը և Հայն էլ կմնա․․․ Մեր դիրքորոշումներում ու համոզումներում ոչինչ չի փոխվել. Վեհափառը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Ժողովուրդ». ՀՀ-ում ՌԴ դեսպանն ակտիվացել է․ հանդիպումներն իրականում տողատակ ունեն «Փաստ». Սահ­ման­նե­րը բաց­ե­լու լու­րը ոգև­ո­րել է հա­զա­րա­վոր հա­յաս­տան­ցի­նե­րի «Ժողովուրդ». «Իմ քայլում» խուճապ է «Ժողովուրդ». Մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացող դատավորների թիվը կավելանա մեր երկրում «Փաստ». Առաջիկա ամիսներին ՀՀ-ում կտրուկ աճելու է ռուսական «փափուկ ուժի» կիրառման գործընթացը «168 ժամ». Իշխանության ստրուկն ու ստրուկի իշխանությունը «Հրապարակ». «Անցանկալի» համայնքապետերն իրենցից ազատվել ցանկացող կառավարության դեմ կոնտր քայլ են արել «Փաստ». Իշխանությունը դատական համակարգը փորձում է դարձնել քաղաքական կցորդ «Փաստ». Նրա աչքին ամենուր դավադրություններ են ու դավադիրներ․ ո՞վ է նա, ի վերջո ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 28 Նախագահի հրամանագրով Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Մտավորականների զգալի մասը ևս պետք է միանա ապստամբությանը, Փաշինյանի հրաժարականը կպարտադրենք. Սերժ Սրապիոնյան ՀՀ ԱԺ նախագահը, պատգամավորները պատերազմի օրերին Արցախ գնացել են որպես աշխատանքային այց, ստացել գումար Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայում ՀՀ դեսպան Ն․ Զոհրաբյանը զեկույց կներկայացնի ԵԽԽՎ-ում Հայրենիքի փրկության շարժումը համախոհության հասնելու ճանապարհային քարտեզի առաջարկ է անում. հայտարարություն Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանը քննարկել են ԼՂ շուրջ հայտարարությունների իրագործումը. ՌԴ ԱԳՆ «ԼՂ-ի շուրջ ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի պայմանավորվածությունները հետևողականորեն իրագործվում են»․ Պուտին Մեր կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է. Իրանի ԱԳ նախարար Պուտինը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում կոչ է արել մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին Առաջիկայում «Հայրենիք» կուսակցությունը կձևավորի կանանց ու երիտասարդների ավելի կուռ խորհուրդներ ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա Ի՞նչ են նախատեսել Փաշինյանի համար Արևմուտքում ու Ռուսաստանում․ Հայաստանին սպառնացող վտանգները․ Երվանդ Բոզոյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan