Դ. Կարապետյան. « Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարների սադրանքն ստանալու է իր պատասխանը»
Նմանատիպ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Times.am-ը, ս.թ. փետրվարի 23-ին, ժամը 13:50-իսահմաններում ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայվածմարտական հենակետում ծառայողականպարտականությունները կատարելիս Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարիարձակած գնդակից գլխի շրջանումհրազենային վիրավորում է ստացել ևզոհվել ՀՀ Զինված ուժերի ժամկետայինզինծառայող Ալբերտ Արմենակի Ադիբեկյանը (ծնված` 1992թ.):
ՀՀ Պաշտպանության Նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մեկնաբանություն է տարածել դեպքի առիթով, տեղեկանում ենք ՀՀ ՊՆ Տեղեկատվության եւ Հասարակայնության հետ Կապերի Վարչությունից: Նա մասնավորապես նշել է.
«Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարների սադրանքը, որի հետևանքով փետրվարի 23-ին զոհվել է ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Ադիբեկյանը, ստանալու է իր պատասխանը, և Ադրբեջանի Զինված ուժերի հրամանատարական կազմը ստիպված է լինելու պատասխանատվություն ստանձնել իր իսկ գործողությունների համար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում