Ալոնսո. Դեռ չեմ որոշել` կմնա՞մ «Ռեալում», թե՞ ոչ

Ալոնսո. Դեռ չեմ որոշել` կմնա՞մ «Ռեալում», թե՞ ոչ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն հայտարարել է, որ դեռ չի վճռել` կարիերան կշարունակի՞ «արքայական» ակումբում, թե՞ կքննարկի այլ ակումբ տեղափոխվելու տարբերակը:

-Դեռ վերջնական որոշում չեմ կայացրել: Ես ակումբի հետ մինչև 2014 թվականը պայմանագիր ունեմ, այդ ժամանակ ամեն ինչ պարզ կդառնա,-ասել է Ալոնսոն:

Խաբին հիշել է նաև «Լիվերպուլում» հանդես գալու տարիները, երբ իր թիմը պայքարում էր Ժոզե Մոուրինյոյի «Չելսիի» դեմ.

-Մոուրինյոյի և Բենիտեսի գլխավորությամբ «Չելսիի» և «Լիվերպուլի» խաղերը միշտ էլ լարված են եղել: Դրանցում հաղթանակ տոնելը շատ բարդ էր: Այդ տարիներին «Լիվերպուլը» պայքարում էր չեմպիոնության համար: Մենք որակապես լավ ֆուտբոլ էինք ցուցադրում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում