Նադալ. Կարծում եմ` ճիշտ ուղու վրա եմ

Նադալ. Կարծում եմ` ճիշտ ուղու վրա եմ

Ռաֆայել Նադալը մեկնաբանել է Մոնտե-Կարլոյի մրցաշարի եզրափակչում Նովակ Ջոկովիչից կրած պարտությունը:

-Կարծում եմ` ճիշտ ուղու վրա եմ: Ես ունեցա 5 անընդմեջ եզրափակիչ: Եթե որևէ մեկն ինձ այդ մասին ասեր 4 ամիս առաջ, ես չէի հավատա:

Շատ ուրախ եմ, որ կարողանում եմ խաղալ աշխարհի լավագույն թենիսիստների հետ և ունենալ հաղթելու լավ հնարավորություններ,-Նադալի խոսքերը մեջբերել է Reuters-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում