El Pais. Հանուն Մոուրինյոյի Պերեսը պատրաստ է հրաժարվել Ռամոսից և Կասլիյասից

El Pais. Հանուն Մոուրինյոյի Պերեսը պատրաստ է հրաժարվել Ռամոսից և Կասլիյասից

El Pais-ի հաղորդած տեղեկությունների համաձայն, Ժոզե Մոուրինյոյի և «Ռեալի» ֆուտբոլիստների միջև եղած կոնֆլիկտն օրեցօր սրվում է: Հիշեցնենք, որ նույն պարբերականն ավելի վաղ տեղեկացրել էր, իբրև մադրիդյան ակումբում անցկացրած անանուն հարցման արդյունքում 15  ֆուտբոլիստներ հայտարարել են` եթե Մոուրինյոն մնա «Ռեալում», կհեռանան իրենք:

Այսօր El Pais-ը գրում է, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է հանուն «առանձնահատուկի» նման զոհողության դիմել` առաջին հերթին վաճառելով Սերխիո Ռամոսին և Իկեր Կասիլյասին: Գրում է Isport-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում