Հայնկես. «Բավարիան» ապագայում էլ ֆավորիտ կլինի Չեմպիոնների լիգայում ու Բունդեսլիգայում
22/04/2013 15:53
Կարդացեք նաև
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը չի կասկածում, որ մյունխենյան ակումբը ապագայում էլ կհավակնի ամենաբարձր տիտղոսներին, հաղորդում է գերմանական մամուլը:
Հիշեցնենք’ նոր մրցաշրջանում գերմանացի մասնագետին կփոխարինի «Բարսելոնայի» նախկին մարզիչ Պեպ Գվարդիոլան:
-«Բավարիան» ապագայում էլ շատ լավ խաղ կցուցադրի: Այս մրցաշրջանից հետո ակնհայտ է, որ թիմը բացահայտ ֆավորիտ կլինի ազգային առաջնությունում ու միջազգային ասպարեզում: Սակայն, դրա հետ մեկտեղ հարկավոր է նաև աշխատել կազմի վրա: Այս մրցաշրջանում այդ խնդիրը լուծվեց օպտիմալ կերպով,- ասել է Հայնկեսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում