Սուարեսին սպասվում է 3 խաղից ավելի որակազրկում

Սուարեսին սպասվում է 3 խաղից ավելի որակազրկում

Անգլիայի Ֆուտբոլի ասոցիացիան վատ է որակել երեկ տեղի ունեցած «Լիվերպուլ»-«Չելսի» հանդիպման ժամանակ Լուիս Սուարեսի գործողությունները:

Հիշեցնենք, որ Սուաերսը խաղային դրվագներից մեկում կծեց Իվանովիչի ձեռքը: Հանդիպման մրցավարն ուշադիր չէր և որևէ պատժի չարժանացրեց ֆուտբոլիստին, սակայն Ֆուտբոլի ասոցիացիան իր տրամադրության տակ ունի տեսագրությունները:

ՖԱ-ն հայտարարել է, որ այս պարագայում Սուարեսին երեք խաղով որակազրկելը քիչ կլինի, սակայն թե կոնկրետ  քանի խաղով կորակազրկվի Լուիսը, հայտնի կդառնա վաղը մինչև ժամը 20:00-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում